Հավաստի լուրեր

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մովսես Ոսկանյանն ու Նաիրա Պետրոսյանը որոնվում են որպես անհետ կորած | Ո՞վ է Հակոբ Ասլանյանի հետ վեճի բռնվшծ քաղաքացին | «Ուրшլի» ղեկին որդիս է եղել. մեքենայի шրգելшկները չեն աշխատել. 5 տարի այդ մեքենան չի քշվել, նստացրել են, ասել են՝ քշի». Վթшրից տnւժшծի մայր. news.am | Մեր համագործակցությունը նպատակ ունի կիրառել նաև Ղազախստանի հնարավորությունները Հայաստանի տնտեսական կյանքում և մնացած բնագավառներում. Խաչատուրյանը՝ Տոկաևին | 30 տարի ստիպում եք սիրել ուրիշինը, ինչի՞ համար, գնացել «կպել եք» ուրիշի՝ միջազգայնորեն ճանաչված հողերից․ Արթուր Հովհաննիսյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զարկ, երբ քեզ հալածում են. ջահերով երթ | Քաղաքացու վրա թքшծ ու չպшտժվшծ Ալեն Սիմոնյանը սրտնեղել է | Արմեն Չարչյանի հորեղբոր դուստրը մասնակցել է Աննա Հակոբյանի 1մլն դրամանոց բարեգործական ընթրիքին. Hayastan.news | 2024-ին ՀՀ 2 արբանյակները վերջապես գրանցվել են ՄԱԿ-ի բաց տիեզերք արձակված օբյեկտների գրանցամատյանում. Մխիթար Հայրապետյան | Ալեն Սիմոնյանն ընդունել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին․ ի՞նչ հարցեր են քննարկել (լուսանկարներ) | Հարցաքննվել է ավելի քան 20 հոգի․ նոր մանրամասներ «Ուրալ»-ի nղբերգшկшն վթшրից | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլական վիժվшծք. ինչպես ավտոբուսի մեջ դիմավորեցին ՔՊ-ական պատգամավորին | Երկրшշшրժ՝ Ադրբեջшնում | Համոզված եմ՝ Ձեր այցի արդյունքներով որոշումներ կկայացնենք, որոնք կծառայեն համագործակցության բոլոր ուղղությունների հետագա խորացմանը․ Փաշինյանը՝ Տոկաևին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանի հ. 4 առողջության կենտրոնի հիմնանորոգումն ավարտվում է

Լրահոս

Գյուղերի հшնձնումն ունի ուղղակի և անուղղակի ծшնր հետևшնքներ, մեծ թվով գյուղեր հայտնվում են մեկnւսшցմшն, կիսшմեկnւսшցմшն մեջ. Տիգրան Աբրահամյան

Եվս 2 պատկերավոր քարտեզ, որոնք ցույց են տալիս, թե ի՞նչ է սպասվում Տավուշի մարզի բնակավայրերին և հանրապետական, միջպետական նշանակության ենթակառուցվածքներին` 4+4 տարբերակով (Ադրբեջանի հետ սահմանագիծ ունեցող 4 գյուղերն առաջին փուլով և, այսպես կոչված, 4 անկլավները 2-րդ փուլով) հանձնելու դեպքում:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Առաջին քարտեզում Ադրբեջանի հռչակած Սոֆուլու և Բարխուդարլու բնակավայրերն են, որոնք ըստ ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքի մեր համայնքների մաս են կազմում և հատում են (փակում) Իջևանից դեպի Ազատամուտ-Կայան-Վազաշեն-Բերդ գնացող ճանապարհը:

Այլընտրանքային համարվող Ճամբարակ-Բերդ ճանապարհը չնայած հիմնանորոգվում է, սակայն ռելիեֆի, կլիմայի առումով խնդրահարույց է, իսկ դրա մի քանի հատվածները շատ մոտ են առաջնագծին և տարբեր ժամանակներում Ադրբեջանը ճանապարհի որոշ հատվածներ կրակի տակ է առել:

Ի դեպ, Սոֆուլուն ու Բարխուդարլուն շատ մոտ են գտնվում Իջևանից դեպի Աչաջուր, Սևքար ու այնտեղից Ոսկեպար, Բաղանիս և Նոյեմբերյան գնացող ճանապարհին:

Երկրորդ քարտեզում, բաց կանաչ գույնով փորձել եմ ցույց տալ, այսպես կոչված, «սեռի զոնաները», որոնք կձևավորվեն 8 գյուղերի հանձնումից:

Ինչպես երևում է քարտեզից, այս գյուղերի հանձնումն ունի ուղղակի և անուղղակի ծանր հետևանքներ, որի պայմաններում մեծ թվով գյուղեր հայտնվում են մեկուսացման, կիսամեկուսացման մեջ (հանրապետական, մարզային լոգիստիկ ուղիներից դուրս) և որ այստեղ ամենավտանգավորն է` անվտանգության առումով խիստ խոցելի են դառնում:

Այն, ինչի մասին ասում եմ` որոշակի համեմատության մեջ արտահայտված է Սյունիքի մարզում` հատկապես Գորիսից Կապան հատվածում:

Այս իրավիճակն առաջացավ 2020 թվականի դեկտեմբերից հետո, երբ իշխանությունը հանձնեց Գորիսից Կապան ճանապարհատվածի տարբեր կտորներ` Որոտան և Շուռնուխ գյուղերի հարակից թևերում, իսկ այդ տարածքներում գտնվող բնակավայրերի կյանքը, այդ թվում` Գորիս և Կապան քաղաքի, շրջադարձային փոփոխության ենթարկվեց»,- գրել է նա:

Возможно, это изображение карта и текст

Возможно, это изображение карта и текст

Facebook
Twitter

Կարդացեք նաև