Արմեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Հանրապետական լինելը ապրելակերպ է:Լինել պահպանողական, սիրել ընտանիքը և պետությունը:Անել ամեն ինչ, որպեսզի այն լինի անկախ, ինքնիշխան և ոսոխի արնոտ ձեռքերից պաշտպանված:
Հանրապետական լինել նշանակում է իմանալ քո սեփական պատմությունը, չուրանալ նրանց,ովքեր կերտեցին այն,դառնալ արժանի ժառանգ և շարունակել այդ ուղին:
Հանրապետական լինելը պատիվ է և այսօր Հանրապետականը դառնում է 34 տարեկան:
Շնորհավոր իմ կուսակցություն:Միասին մենք կշարունակենք մեր պատմական ճանապարհը և նորից ոտքի կկանգնենք ու ողջ աշխարհին ցույց կտանք, թե ով է իրական անկոտրուն և պայքարող ՀԱՅԸ:
















































