Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

ՌԴ ԱԳՆ-ից պատասխանել են Արարատ Միրզոյանին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարությունը դավաճանում է իր ժողովրդին՝ խզելով հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ հանուն Արևմուտքի հետապնդած նպատակների։

Ըստ նրա՝ Հայաստանի գործող իշխանությունները ձգտում են զոհաբերել Ռուսաստանի և մյուս մերձավոր դաշնակիցների ու գործընկերների հետ կապերը՝ հանուն այն ժամանակավոր բոնուսների, որոնցով Երևանին գայթակղել են Եվրամիությունը և ԱՄՆ-ն։

«Բայց հարցն այն է, որ նրանք մե՛զ չեն դավաճանում, իրենց գործընկերներին ու դաշնակիցներին չեն դավաճանում, այլ դավաճանում են սեփական ժողովրդին»,- ասել է  Զախարովան։

Զախարովան ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքին,  որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, պատասխանելով Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու հնարավորության մասին Todos Noticias հարթակի հարցին, ասել է, որ չի կարող գուշակել ապագան։

Միրզոյանի հայտարարության առնչությամբ նա հավելել է, որ տարօրինակ է։ Սովորաբար քաղաքական գործիչները, որոնք իշխանության կազմում են, ոչ միայն կանխատեսում են ապագան, այլև կերտում են այն։ Նրանք կարող են կանխատեսել միտումներն ու ասել օրինակ, որ կանեն ամեն ինչ, որպեսզի բացասական սցենարներն իրականություն չդառնան։ Ցավալի է լսել այսպիսի խոսքեր՝ հատկապես հաշվի առնելով, որ այսօր մեր երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման տարեդարձն է։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031