ԱԺ հայտարարությունների ժամին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթից հետո ելույթով հանդես եկավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Խոսքն ուղղելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից մեկի ելույթին՝ Գեղամ Մանուկյանն իր ելույթը սկսեց հետևյալ ձևակերպմամբ․ «Ընթերցանության համար 3, իսկ տեքստի համար՝ երկուս»։
«Մի քանի արձանագրում և հարց, ուզում եմ հարցնեմ՝ ռուսական հեռուստաշոուում հնչած և հայերեն թարգմանված ելույթը արդյո՞ք կիսում է «Հայաստան» դաշինքի մեծամասնությունը կամ դա ձեր դաշինքի վերաբերմո՞ւնքն է, ես ուզում եմ հասկանամ, որովհետև իրոք ռուսական թիվի շոուներից ելույթները թարգմանում բերում են այստեղ ելույթ են ունենում, դրա հետ կապված ես կարծում եմ դուք պարզաբանում պետք է տաք»,- նշեց Ալեն Սիմոնյանը, ապա արձագանքեց Գեղամ Մանուկյանին։
«Իսկ պարոն Մանուկյանի վրա ես զարմանում եմ՝ Պարոն Մանուկյան, տարրական էթիկայի կանոններ գոյություն ունեն։ Ի՞նչ է նշանակում, ընթերցանությունը՝ երկուս, Դուք պե՞տք է որոշեք պարոն Մելքոնյանի ելույթի ժամանակ»։
Գեղամ Մանուկյանն էլ ասաց, որ Մելքոնյանին նկատի չի ունեցել, ինչին ԱԺ նախագահն արձագանքեց․ «Չգիտեմ՝ ում մասին ուզում եք ասած լինեք, ուզո՞ւմ եք ձեր ցուցակի միջից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարողանում գրել, գուշակեցի՞ք»։















































