Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

Հայաստանում Ժողովրդավարական կառավարման վարկանիշը նվազել է. Freedom House

Հայաստանը հեղինակավոր Freedom House իրավապաշտպան կազմակերպության Nations in Transit 2024 զեկույցում ազգային ժողովրդավարական կառավարման վարկանիշում անկում է գրանցել՝ 2.50-ից հասնելով 2.25-ի:

Զեկույցի հեղինակները գրել են, որ Ազգային ժողովրդավարական կառավարման վարկանիշը 2,50-ից իջել է 2,25-ի` պայմանավորված գործադիրի կողմից իշխանության կոնսոլիդացման, կենտրոնական իշխանությունների կողմից ընդդիմադիր քաղաքապետերին պաշտոնանկ անելու բազմամյա միտման և իշխող կուսակցության ֆինանսների թափանցիկության բացակայության պատճառով: Արդյունքում, Հայաստանի ժողովրդավարության միավորը 3,11-ից իջել է 3,07-ի։

Նշվում է, որ Հայաստանում անվտանգային իրավիճակի վատթարացումը միայն սրել է խորհրդարանում  քաղաքական բևեռացումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և ընդդիմության միջև՝ խաթարելով կարևորագույն հարցերի շուրջ բովանդակալից երկխոսությունը։

Համաձայն զեկույցի՝ Երևանի ավագանու ընտրությունները 2023-ի գլխավոր իրադարձությունն էին ներքաղաքական առումով և կարող էին դիտվել որպես վստահության միջանկյալ փորձություն նախորդ համապետական օրենսդրական քվեարկության՝ 2021-ի և 2026-ին գալիք ընտրությունների միջև… Ընտրական գործընթացը հիմնականում դրական գնահատական է ստացել տեղական և միջազգային դիտորդների կողմից։ Սակայն այն  նշանավորվել է նաև իշխող կուսակցության կողմից վարչական ռեսուրսի չարաշահմամբ՝ «թավշյա հեղափոխությունից» ի վեր աննախադեպ մասշտաբով:

Թեև հեղափոխության ամենաազդարարված ձեռքբերումներից մեկը եղել է քաղաքականության անջատումը խոշոր բիզնեսներից և օլիգարխներից, 2023 թվականը ցույց տվեց այդ ճակատում հետընթացի մտահոգիչ նշաններ: Մասնավորապես, երկու առանձին հետաքննության զեկույցները լույս են սփռում ՔՊ-ի ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ թափանցիկության բացակայության վրա։ Առավել մտահոգիչն այն է, որ իրավապահ մարմինները «Քաղաքացիական պայմանագրին» մեղավոր չեն ճանաչել ապօրինի գործողությունների համար, մինչդեռ Փաշինյանը ներողություն է խնդրել, սակայն ասել է, որ իր կուսակցությունը ոչ մի օրենք չի խախտել», — նշված է զեկույցում:

Հեղինակներն նաև գրել են, որ թեև որոշ իշխանությունների իրականացրած բարեփոխումներ ապահովում են արդյունավետ կարգավորումներ, դրանք հաճախ չեն հասնում իրենց նպատակներին՝ վատ կամ անհետևողական իրականացման պատճառով:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031