Լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտնեց, որ լարվածության աճն ի վնաս է և՛ տարածաշրջանին, և՛ Հայաստանի ու Ադրբեջանի հարևաններին։
Ըստ նրա՝ իրենք երկու կողմին էլ կոչ են անում հանգստություն, զսպվածություն ցուցաբերել ու շարունակել խաղաղության մասին երկխոսությունը։
Դեսպանը նշեց՝ Իրանը գտնում է, որ լարվածությունը նվազեցնելու կարևորագույն գործոններից են երկխոսությունը, դիվանագիտությունը, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությունն ու միջազգային իրավունքները հարգելը։
Նրա խոսքով՝ պատերազմը երբեք խնդիրներ չի լուծել, պատերազմները լուծվում են երկխոսության միջոցով։















































