Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

Պետությունից շուրջ 50մլն դրամի հարկ է թաքցվել․ մանրամասներ

ՀՀ քննչական կոմիտեից NewDay.am-ին հայտնում են․

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթով կատարված անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններով պարզվել է, որ իրավաբանական անձ հանդիսացող՝ ուղևորափոխադրումներով զբաղվող ՍՊ ընկերության ղեկավար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով, ընկերության վարձու աշխատողներին վճարված իրական աշխատավարձերի չափի մասով  հարկային մարմին ներկայացվել են խեղաթյուրված տվյալներ, ինչի արդյունքում եկամտային հարկի մասով շուրջ 50.000.000 ՀՀ դրամ պետբյուջե պակաս հարկեր են վճարվել:

Մասնավորապես՝ ՍՊ ընկերության տնօրեն Ա․Դ․-ն ընկերության վարձու աշխատակիցների հետ կնքել է իրականությանը չհամապատասխանող, իրականից ցածր չափերով աշխատավարձերի տվյալներով պայմանագրեր, որի արդյունքում թերհայտարարագրվել են իրական աշխատավարձերի չափերը և դրանցից բխող հարկերը։ Իսկ վարձու աշխատակիցների հետ պայմանավորված իրական աշխատավարձերի չափերը վճարվել կանխիկ եղանակով՝ արդյունքում խուսափելով առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 50.000.000 ՀՀ դրամ հարկեր վճարելուց:

Նախաքննության ընթացքում՝ 2024թ․ ապրիլի 15-ին Ա․ Դ․-ն հարկեր վճարելուց չարամտորեն խուսափելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալվել է:

Նույն օրը քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին վերոնշյալ ամբողջ գումարի չափով կատարվել է վճարում՝ որպես ենթադրյալ վնասի հատուցման գումար:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031