Հավաստի լուրեր

Փոխանակ գնաք մոմ վառեք, Աստծուց աղաչեք մեղքերի թnղnւթյnւն, վիրшվnրnւմ եք Եկեղեցուն ու սրբազաններին․ Արծվիկ Մինասյանը՝ իշխանություններին | «Եթե փաստաթղթերն ու քարտեզներն այլևս գոյություն չունեն, ապա ինչո՞վ է առաջնորդվում ՀՀ կառավարությունը». Տիգրան Աբրահամյանը հшնցшգnրծnւթյшն մասին հաղորդում ներկայացրեց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր մանրամասներ 36 կգ ոսկյա ձուլակտորների և 293 միլիոն ռուբլու հшփշտшկnւթյшն գnրծnվ | Մայր բուհ-ի ապագա իրավաբաններն այսօր հյուրընկալվել էին ՄՊՀ-ում (լուսանկարներ) | Արմեն Փամբուխչյանը հանդիպել է Երևանի թեթև ատլետիկայի ֆեդերացիայի անդամներին. ի՞նչ է քննարկվել | «Հայր մերը»-ը չիմացողի զավակի թիկնապահը որոշել է, որ ինքը եկեղեցու պաշտպանն է․ Վահագն Ալեքսանյան | Գլխավոր դատախազը, հրապարակային անդրադառնալով Արմեն Աշոտյանի վերшբերյшլ քրեшկшն գnրծին, թույլ է տվել զրպшրտnւթյnւն. պահանջում ենք հերքում․ Հաբեթ Մարտիրոսյան | AntiFake.am-ի հայտարարությունը Վերաքննիչ դшտшրшնի կողմից Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կшլшնшվnրմшն դեմ բերվшծ բnղnքները մերժելու մասին | Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը | Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է նաև կարկուտ | Հունգարիան шրգելшփшկnւմ է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 10 միլիոն եվրոյի տրամադրումը | Բերքшբերnւմ шկшնшզերծմшն աշխատանքներն шվшրտվել են. Բերքաբերի համայնքապետ | 4 գյուղը Ադրբեջшնի վերջին փաստարկն է՝ ՀՀ-ի վրա լեգիտիմ hшրձшկnւմ գnրծելու համար․ Արթուր Հովհաննիսյան | Բայրամովը նոր հայտարարություն է արել | Եվրոպական հանձնաժողովը պատրաստ է սերտ համագործակցությամբ նպաստել ՀՀ կառավարության առաջնահերթությունների իրականացմանը

Լրահոս

Օսմшնյшն աշխատաոճով ոստիկանություն․ այս ամենաթողությունը նիկոլական ձեռագիր է, ուղիղ հրшհшնգ․ Լիլիթ Գալստյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

ՕՍՄԱՆՅԱՆ ՁԵՌԱԳՐՈՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Դավաճանական լակոտակրատիա, խուլիգանապետություն, տգետների հավաքածու։
Սևազգեստ անձինք, ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ոստիկանական մեքենայից իջեցնում են, ծեծի ենթարկում, խոշտանգում և նվաստացնում արդեն ձեռնաշղթայված ՀՀ քաղաքացուն՝ Սամվել Վարդանյանին։
Ինֆուզորիայի բացակա ուղեղով ոստիկանները մեկնաբանում են, թե իրենք միզելու համար այդ պահին իջել էին մեքենայից։
Ի՜նչ նողկալի եք դուք, չմարդ ու ստոր, քստմնելի մարդուկներ․․․
Ձեռնաշղթայված մարդուն, 44 օրյա պատերազմի մասնակցին, ՀՀ քաղաքացուն նվաստացնել, խոշտանգել․․․․
Բայց ինչո՞ւ եմ զարմանում՝ Ալեն Սիմոնյանի հրահանգով թիկազորը ոլորում է քաղաքացու ձեռքերն ու նա թքում է քաղաքացու վրա՝ մնալով անպատիժ։
Աժ պատգամավորը հրապարակային, տեսախցիկների առջև սպառնում է լեզու կտրել և ոչ մի պատասխանատվություն։
Անձամբ եմ ներկա եղել ոստիկանության կենտրոն բաժանմունքում ոստիկանի կողմից քաղաքացու խոշտանգմանը, ոչ մի հետևանք․ դատախազությունը կույր է և խուլ, ավելի շուտ՝ ստրկամտաբար լծված է նիկոլի ռեժիմի պաշտպանությանը։
Ավագանու նիստի ժամանակ 9տոկոսանոց ավինյանը ավագանու ընդդիմադիր անդամին ասում է՝ “մի հաչա”, ու մարսելու է․ զրո պատասխանատվություն։
Իհարկե, այս ամենը սեփական հիստերիայի արդյունքն է․ գիտեն, որ քպ վարկանիշը ցեխաջրի մակարդակի է, երկրում քաոս է, հուսահատություն, պատերազմի ստվերը Հայաստանի վրա․․․
Այս ամենաթողությունը նիկոլական ձեռագիր է, ուղիղ հրահանգ․․․
Այսպես են սպանում պետությունը․․․․
Այսօր ոստիկանության օրն էր։ Ոստիկանության ձեռագիրն ու աշխատաոճը օսմանյան էր․․․
Փորձեք ձեր մեջ արթացնել մարդուն և հիշել, որ նիկոլից հետո կյանք կա։
Սիրելի քաղաքացիներ, մի հանդուրժեք, թույլ մի տվեք, ընդվզեք, մի օր, մի օր անպայման այս աղետը մտնելու է քո կյանք։
Սա հենց պետությունը բանդա, հանցախումբ դարձնելու ճանապարհն է։
Facebook
Twitter

Կարդացեք նաև