Արաբական պետությունների Լիգա-Կենտրոնական Ասիա-Ադրբեջան տնտեսական համաժողովի և համագործակցության 3-րդ նիստի ժամանակ ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է՝ Ադրբեջանը երկկողմ և խաղաղ բանակցությունների կողմնակից է։
Դրանք կոչված են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովմանը:
Բայրամովը մասնակիցներին ներկայացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Ըստ նրա՝ սահմանազատման հանձնաժողովների միջև ձեռք բերված վերջին պայմանավորվածությունները փոխադարձ արդյունքների հասնելու տեսանկյունից արդյունավետ են եղել։