Le Figaro-ն գրում է, որ Ադրբեջանում կալանավորված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը, կոչ է արել Ֆրանսիայի կառավարությանը ներկայացուցիչներ ուղարկել Բաքու՝ գնահատելու ադրբեջանական բանտերում բանտարկված Արցախի ղեկավարների վիճակը։
Նա թերթին ասել է, որ հայի Բաքու գալն անօրինական է։ Մյուս կողմից, իրենք հուսով են, որ եվրոպական կառավարությունների ներկայացուցիչները, սկսած ֆրանսիական կառավարությունից, կկարողանան դա անել՝ գնահատելու նրա կալանքի և առողջության, ինչպես նաև 7 այլ բանտարկված առաջնորդների կալանքի և առողջության պայմանները։
















































