Երևան-Մեղրի ավտոճանապարհը Տիգրանաշենի հատվածում փակ է։ Փակ է նաև Երևան-Սևան ճանապարհը Մարտունու հատվածում։
Այս քայլով քաղաքացիներն իրենց աջակցությունն են հայտնում Տավուշում միակողմանի զիջումների դեմ պայքարող հայրենակիցներին։
Երևան-Մեղրի ավտոճանապարհը փակած քաղաքացիների հետ են նաև պատգամավորներ Արթուր Սարգսյանը և Աղվան Վարդանյանը, իսկ Երևան-Սևան ճանապարհը փակած քաղաքացիների հետ՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արման Ղազարյանը և Մհեր Սահակյանը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը։















































