Հավաստի լուրեր

Տեսшկցել եմ Տшվուշում իշխшնnւթյան hրшhրшծ uшդրшնքի հետևանքով կшլшնшվnրվшծ 4 քшղшքшցիների հետ. Աբրահամյան | Գործարար համաժողով՝ հայաստանյան և եգիպտական ռшզմшրդյnւնшբերшկшն ընկերությունների մասնակցությամբ | Շանթ Հարությունյանն ու Բшգրшտ Uրբшզшնը հանդիպել են. ի՞նչ հարցեր են քննարկվել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Կասկադ»-ի ամբողջական կառուցումը` ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետի պատկերացմամբ. Ավինյանը հանդիպել է Ժան-Միշել Վիլմոտի հետ | ՈՒՂԻՂ. Ի՞նչ իրшվիճшկ է Կիրшնցnւմ | «Էվրիկա» սուպերմարկետների ցանցի տարբեր մասնաճյուղերում իրականացվում են խnւզшրկnւթյnւններ | ՄԻՊ-ը հանդիպել է ԱՄՆ դեսպանին | Լուկաշենկոն այցելել է oկnւպшցվшծ Շnւշի | Շրջաններում հնարավոր է ձյnւն, սպասվում է մինչև -3 шստիճшն ցnւրտ | Պատրաստվե՛ք, լավ պատրաստվե՛ք ձեր հшղթшնшկին, որը կոչվում է՝ թող բարձրանա ճշմարտության կողմը. Բшգրшտ Uրբшզшնը՝ ԵՊՀ-ականներին | Նարեկ Մալյանի զգnւշшցnւմը՝ ՔԿՀ-ից | Խnշnր հրդեհ՝ Երևшնnւմ հայտնի «Շnփինգ Սիթի» առևտրի կենտրnնnւմ (լուսանկար) | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գшղտնի հшնդիպումներ Կիրшնցnւմ ԱԱԾ հшտnւկ uտnրшբшժшնմшն huկnղnւթյшմբ | Աղшվնnյի եկեղեցին nչնչшցմшն վտшնգի տшկ | Վшրչшպետի թեկնшծուի ընտրության հարցն իմ տիրույթում չէ. Բшգրшտ Uրբшզшն

Լրահոս

Uшհմшնшզшտnւմը, Կադաստրի բառախաղը և պետության թշնшմիները. 168.am

Ապրիլի 30-ին ԱԺ հայտարարությունների ժամին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հարց էր բարձրացրել, որ, ըստ պաշտոնական պատասխանի, Սովետական ժամանակաշրջանի սահմանազատման, սահմանագծման աշխատանքների վերաբերյալ վերջին քարտեզները կադաստրից անհետացել են:

Դրան ի պատասխան՝ Կադաստրի կոմիտեն հերքում էր հրապարակել, որ նյութերը չեն ոչնչացվել, այլ փոխանցվել են Պաշտպանության նախարարություն, իսկ ինձ հրավիրել են կադաստրի կոմիտե՝ առկա նյութերին ծանոթանալու:

168.am-ի հետ զրույցում «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը նշեց.

«Այդ «հերքման» նպատակը մեկն էր` ստեղծել պատրանք, որ իբր ինձ հայտնել են՝ որտեղ են քարտեզները, բայց ես հետամուտ չեմ եղել դրանց ծանոթանալուն: Մայիսի 1-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս հարցին անդրադարձել է նաև Փաշինյանը՝ ենթադրելով, որ թյուրիմացությունները կապված են եղել այն հանգամանքի հետ, որ դրանք «գաղտնիության որոշակի սանդղակ ունեցող փաստաթղթեր են»:

Կարճ արձանագրեմ`

Առաջին, Նյութերը ՊՆ-ում լինելու վերաբերյալ Կադաստրի կոմիտեն ինձ ոչինչ չի հաղորդել, այլ նշել է, որ դրանք առկա չեն: Ավելին, կոմիտեն հրավիրել է ծանոթանալու ակտուալությունը կորցրած փաստաթղթերին:

Երկրորդ, անկախ ամենից, ես դեռևս ապրիլի 16-ին նույն հարցմամբ դիմել եմ նաև Պաշտպանության նախարարություն, բայց որևէ պատասխան չեմ ստացել:

Երրորդ, այդ փաստաթղթերի օրինակները կան նաև Ադրբեջանում, քանի որ ի սկզբանե երեք օրինակ տրվել էր իրենց:

    

Այսինքն, այդ փաստաթղթերն Ադրբեջանի համար գաղտնիք չեն, դրանք այս իշխանությունը գաղտնի է պահում հայ ժողովրդից և ընդդիմադիր պատգամավորներից:

Եզրակացություններ արեք ինքներդ:

Ի դեպ, Կադաստրի կոմիտեից ուզել էի նաև Ոսկեպար գյուղի վարչական սահմանները պատկերող քարտեզագրական նյութերը, որոնք 2010թ. Վարչատարածքային բաժանման մասին օրենքի փոփոխության ժամանակ ներկայացվել էին Ազգային ժողով: Ըստ նրանց պատասխանի, այդ նյութերը «չեն հայտնաբերվել…»»:

Հավելենք, որ այս թեմայի և առհասարակ Ադրբեջանի պարտադրանքով Տավուշում տեղի ունեցող սահմանագծման գործընթացի, դրանից բխող անվտանգային մարտահրավերների շուրջ առավել մանրամասն Տիգրան Աբրահամյանը երեկ խոսել էր 168.am-ին տված հարցազրույցում:

Facebook
Twitter

Կարդացեք նաև