Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

Արմենը հանգիստ է իր համար, իր ընտանիքի համար, նա իրոք шնհшնգիuտ է միայն իր երկրի համար. Փաստաբան

ՀՀԿ փոխնախագահ, քաղբատարկյալ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է.

«Արմենը շատ հետաքրքիր մարդ է: Շատ ինտելեկտուալ և ինքնաքննադատ: Արմենը նաև շատ հավատարիմ մարդ է: Ունի իր սկզբունքները, իսկ նման տեսակի հայերը միշտ խնդիր ունեն ընկալվելու: Արմենի հետ ընկերներն ենք դարձել դեռ այս թուրքական հեղափոխությունից առաջ, երբ ես, ինչպես միշտ, ընդդիմադիր էի: Մեր ընկերանալու պատճառը և պատմությունը մի օր, տարիներ անց, կդառնան իմ կամ Արմենի հուշերի գրքի մի հատուկ հատված: Երբեք Հայաստանը չի ունեցել այսպիսի կրթության և գիտության նախարար, ինչպես Արմենն էր, ով իրոք մտահոգված էր դեռևս Խորենացուց հայտնի մեր ազգի տգիտության հանդեպ ՙսիրո՚ հաղթահարման խնդրով:

Արմենը լավ ընկեր է, միաժամանակ բարդ ընկեր է: Հզոր մարդը, խելացի և բանիմաց, միշտ էլ բարդ ընկեր է լինում, ում հետ ընկերություն անելը հեշտ չէ, բայց այդքանով նաև պատվաբեր: Արմենը իր ողջ ներուժով պայքարում է հիմա իր ներքին սատանաների դեմ և, ինչը շատ դժվար է, հաղթում է դրանց: Արմենը, գնալով, հաղթում է բոլոր դժվարությունները, ինչը, հավատացեք ինձ՝ շատ քաղբանտարկյալներ տեսած մարդու, վկայում է ներքին հսկայական ուժի մասին: Արմենը հանգիստ է իր համար, իր ընտանիքի համար, նա իրոք անհանգիստ է միայն իր երկրի համար:
Դուք, այ օրվա սրիկա քալիֆներ, մտածում եք, թե բանտարկել եք Արմենին, մինչդեռ, ձեր դատարկության պատճառով, չեք հասկանում, որ ոչնչացրել եք միայն ձեզ:
Արմենը կլինի ազատության մեջ և այսօրվա լուռ ու հնազանդ ոչնչություններ, կփորձեք ասել, որ իր կողմից էիք: Չի ստացվի: Արմենը բարի է, շատերիդ կների, բայց ես խոմ կամ, ես խոմ գիտեմ, ոչ մեկի դա թույլ չեմ տա:
Չգիտեմ, ինչու այսքանը գրեցի, երևի ժամանակն էր, երևի հիմա շատ էր պետք»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031