Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

Մարդկանց վրա թքելը փnղnցшյին չէ՞, բա տաճարը չհաղթի՞ այդ փnղnցին․ Բագրատ Սրբազան

Լրագրողների հետ զրույցում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը ասաց, որ այս շարժումը գույն չունեցող և բոլոր գույների շարժումն է՝ սպիտակի, ճերմակի, եռագույնի խորհուրդն է։

Այսքան հակադրություններով մարդիկ կան։

«Գրված է, որ եռագույնը հաղթելու է սևին ու սպիտակին, ուզո՞ւմ եք հաղթի, թողեք գնանք մեր եռագույնով։ Գեղեցկությունն այն է, որ այստեղ ժամանակի մեջ իրար հակադրվող գաղափարական ու կողմնորոշում ունեցող տասնյակ կազմակերպություն ու կուսակցություն, որ իրար չէին հանդիպի փողոցում հիմա բոլորը այստեղ են»,- հայտնեց Սրբազանը։

Նրա խոսքով՝ առավոտյան վեր են կացել ու ինչ-որ արժեքների մասին են գրել, հանկարծ հիշել են, որ արժեքներ կան։

Ըստ Սրբազանի՝ այս շարժումը հաշտության մասին է՝ ատելության ու թշնամության մասին չէ։ Ինչ-որ լինելու է ընթացքում լինելու է, ինքը մի բան գիտի՝ ճշմարտությունը հաղթելու է։

«Առաքյալն ասում է, որ նեղություններն ու կապանքները ոչինչ են մեզ համար, երբ մենք խոսում ենք ճշմարտության և արդարության մասին։ Մեր տերն ասում է՝ ով համբերի՝ նա կյանք կունենա»,- ասաց նա։

Անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, որ Փաշինյանին զայրացրել են խոսքերն այն մասին, որ տաճարը հաղթելու է փողոցին, Սրբազանն ասաց․

«Դե իրենք փողոցում են, իրենք փողոցից տուն չեն եկել, մնացել են փողոցում, տեսնո՞ւմ եք իրենց բառապաշարը, խոսելաձևը։ Օրինակ բորդյուր լիզելու արտահայտությունը փողոցային չէ՞, մարդկանց վրա թքելը փողոցային չէ՞, բա տաճարը չհաղթի՞ այդ փողոցին»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031