«Նոր պրոյեկտ-տնտեսական ալիք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը: Մասնավորապես պատրաստակամ ենք համագործակցել երկրում տիրող սոցիալ-տնտեսական բարդագույն իրավիճակից դուրս գալու լուծումների և ծրագրային դրույթների առաջարկների մասով, ներկայացնելով համապատասխան հիմնավորումներ։
Քաղաքական-տնտեսական ոլորտի մեր փորձառու մասնագետներն ու գործիչները (տնտեսագիտության դոկտոր-պրոֆեսորներ, դոցենտներ, գիտությունների թեկնածուներ) պատրաստ են շարժմանն իրենց նպաստը բերել՝ ի շահ մեր երկրի և մեր ընդհանուր ազգային նպատակների: