ԱԺ նիստի մեկնարկին, երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ներկայացրեց օրակարգը «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել Իրանի նախագահի, ԱԳ նախարարի և ուղղաթիռի անձնակազմի հիշատակը։
Ալեն Սիմոնյանը համաձայնեց առաջարկին՝ միայն նշելով, որ նախ զբաղեցնի իր տեղը։
Հերթական նիստի օրակարգը ներկայացնելուց, մտքերի փոխանակումից հետո ՀՀ ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի, ԱԳ նախարարի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հիշատակը։















































