ԱԺ ճեպազրույցի ժամանակ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ ՔՊ-ական պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի արարքին իրավական գնահատական կտրվի և համապատասխան գործընթաց կսկսվի.
Ըստ Օհանյանի՝ այդ տիպի ելույթները սպառնալիքներ են և քրեական օրենսգրքի համապատասխան կետերով համապատասխան տարրեր են պարունակում։
«Պարոն Սուքիասյանը մոռանում է, որ ինքը չի կարող մեզ վախեցնել, մոռանում է, որ այսօրվա իրավիճակը ստեղծվել է իրենց իշխանության օրոք և իրենք քրեական օրենսդրության համապատասխան՝ պատասխան պետք է տան այն դավաճանությունների համար, որով իրենք Արցախը և ՀՀ-ն հասցրել են այս վիճակին»,- ասաց Օհանյանը։
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Սուքիասյանը խորհրդարանի ամբիոնից հանդես էր եկել սկանդալային հայտարարությամբ՝ սպառնալով ընդդիմությանը «բանտերով, մահանալով ու ունեզրկմամբ»։















































