«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին առաջնորդած երթի մասնակիցները հեռացան ՆԳՆ շենքի մոտից։
Սրբազանն ասաց, որ իրենց գործողություններն այդտեղ չեն վերջացել, հույսերն էլ դեռ չեն ավարտվել։ Հիմա շարժվում են, իսկ մնացածն ընթացքում։ Դեռ կտեսնեն ինչն է մնացել ու ինչն է գնացել իրենց կյանքից։
Հարցին, արդյոք պատրաստվում են գնալ դեպի ԱԺ, սրբազանը նշեց, որ այսօր իրենց խնդիրն ուրիշ է։
Սրբազանն ու քաղաքացիները ՆԳՆ շուրջ պտույտ գործեցին ու կրկին վերադարձան, նստեցին ՆԳՆ շենքի մուտքի մոտ, որտեղից ելումուտ են անում պաշտոնյաների ավտոմեքենաները։
Հիշեցնենք, որ քաղաքացիները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Սուրբ Աննա եկեղեցուց երթով գնացել էին ՆԳՆ՝ պահանջելու բացատրություններ ՆԳ նախարար Վահե Ղազարյանից ոստիկանական գործողությունների վերաբերյալ։
ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը ասաց, որ օրվա մեջ Վահե Ղազարյանը կընդունի միայն Սրբազանին, սակայն Սրբազանն ասաց, որ Վահե Ղազարյանը պետք է իջնի ներքև։















































