Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից NewDay.am-ին հայտնում են․
Սիրելի փոքրիկներ,
հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ տարվա լավագույն մանկական ներկայացումը հասանելի կլինի բոլոր փոքրիկների համար։
Հանրապետության hրապարակում երեկոյան 20:00-ին կցուցադրվի «Փայլոու» մյուզիքլը՝ նոր մոտեցմամբ, լուսային և ձայնային տեխնիկայով, նոր տպավորիչ բեմով։
Բոլորիդ հրավիրում ենք Հանրապետության hրապարակ՝ մասնակիցը դառնալու զգացողությունների ու էներգիայի մի նոր, պայծառ հրավառության:


















































