Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

Մշակվել է oդի փnշnվ шղտnտվшծnւթյшն ցուցանիշների տեղեկատվական հարթակ. այն հասանելի կլինի բոլորին

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից NewDay.am-ին հայտնում են․

Աղբահանության և սանմաքրման ոլորտի աշխատակիցների համար վարչական շրջաններում կկառուցվեն հանդերձափոխման առանձնացված սրահներ, կստեղծվեն անհրաժեշտ այլ պայմաններ: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հանձնարարվել է առանձնացնել համապատասխան տարածքներ և միասնական մոտեցմամբ կառուցել դրանք:
***
Օդի որակի չափիչ սարքերից ստացված տվյալներով և Երևանում ներդրված GIS համակարգի հնարավորություններն օգտագործելով՝ մշակվել է օդի փոշով աղտոտվածության ցուցանիշների տեղեկատվական հարթակ: Այն կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական՝ www.yerevan.am կայքում և հասանելի կլինի բոլորին: Հարթակը հնարավորություն է տալիս դիտարկել ողջ քաղաքի փոշու աղտոտվածության մակարդակը:
***
2024թ. ընդհանուր առմամբ մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել շուրջ 500 թեքահարթակ: Այս տարի, ի դեպ, տեխնիկական առաջադրանքներում որոշակի փոփոխություններ են կատարվել. սահմանվել են որոշ պահանջներ, որպեսզի թեքահարթակները լինեն հարմարավետ ու մատչելի բնակչության տարբեր խմբերի գործածության համար:
***
Հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար 9 հասցեներում այս տարի հատուկ վերելակներ կտեղադրվեն: Առաջիկայում արդեն իսկ շահագործման կհանձնվեն հ. 76 հիմնական դպրոցի, Կոմիտասի պողոտայում գտնվող շուկայի և «Կիլիկիա» ավտոկայանի հարևանությամբ գտնվող գետնանցումների վերելակները: Մյուս հասցեներում աշխատանքներն ընթացքում են: Հանձնարարվել է թեքահարթակներ կառուցել այնպես, որ տեղադրված վերելակներին հարակից մայթերն ու փողոցները ևս լինեն հարմարեցված:
***
Համայնքային մանկապարտեզներում կտեղադրվեն տեսախցիկներ: Ուսումնասիրվել են շուրջ 50 մանկապարտեզի տեղանքը, գործող խմբերն ու հատակագծերը: Ծրագրի ամբողջական իրականացման համար նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ:
***
Երևանի կենդանաբանական այգում փղի համար կկառուցվի նոր ազատավանդակ: Հարմարավետ պայմանները հնարավորություն կտան այգին համալրել ևս մեկ փղով:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031