Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից NewDay.am-ին հայտնում են․
Հարգելի տնտեսվարողներ,
տեղեկացնում ենք, որ Երևանի քաղաքապետի 2023 թվականի նոյեմբերի 29–ի հ.3932-Լ որոշմամբ սահմանվել են Երևան քաղաքում 4-րդ և 5-րդ աստիճանի ռիսկայնության օբյեկտների համար շինարարության ողջ ընթացքում կառուցապատողի կողմից շինարարական հրապարակի տարածքում տեղադրվող օդի որակի մոնիթորինգի սարքավորումների տեխնիկական չափորոշիչները և առցանց հարթակի հասանելիության պայմանները (https://www.yerevan.am/hy/mayors-decisions/3932-3/)։
Համաձայն Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի մարտի 16-ի հ.405-Ն որոշման հավելվածի 7-րդ կետի 5․2-րդ ենթակետի՝ 4-րդ և 5-րդ աստիճանի ռիսկայնության օբյեկտների համար շինարարության ողջ ընթացքում կառուցապատողը շինարարական հրապարակի տարածքում պետք է ապահովի օդի որակի մոնիթորինգի սարքավորումների տեղադրումը՝ առցանց հարթակի հասանելիությամբ:
Այն տնտեսվարողները, ովքեր հետաքրքրված են համագործակցությամբ, կարող են դիմել Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն ՓԲԸ (հեռ․ 011-514-707):


















































