Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

Արևմուտքի կողմից քաջալերվող դեմոկրատիան, աստիճանաբար վերածվում է կեղծ կատեգորիայի․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ԱՄՆ կառավարության աջակցությամբ, վերջին տարներին ոստիկանությունում իրականացվել են մի շարք «բարեփոխումներ»: Չգիտեմ, թե բերետավոր ոստիկանների ստորաբաժանումներում հատկապես ինչն է բարեփոխվել: Սակայն, համակարգային «բարեփոխումներն» ակնհայտ են, հատկապես ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների խաղաղ անհնազանդության ակցիաների և այլ հանրային միջոցառումների ժամանակ՝ նրանց նկատմամբ բիրտ ուժ կիրառելով, հայհոյելով, հրմշտոցներով, անհիմն ձերբակալություններով, խոշտանգումներով, ոստիկան ներկայանալով՝ անհայտ ուղղությամբ քաղաքացիներին տանելով, պատգամավոր ծեծելով և այլն:

Որպես ՀՀ քաղաքացի, ես գնահատում եմ ԱՄՆ կառավարության ջանքերը՝ իմ երկրի ոստիկանության բարեփոխումներին աջակցություն ցուցաբերելու համար:

Միաժամանակ նաև ցանկանում եմ հետևյալ հարցն ուղղել. արդյոք ձեր աջակցությամբ «բարեփոխվող» ոստիկանությունը, հավասարապես պե՞տք է ծառայի նաև ընդդիմադիր հայացքներով քաղաքացիների իրավունքների պահպանմանը, թե ընդդիմադիրների պարագայում նրանք վերածվում են սովետական միլիցիայի (ի դեպ՝ սովետական միլիցիան քաղաքական հայացքների կամ ակցիաների համար, այլախոհ մարդկանց գոնե փողոցում չէր ծեծում կամ քաշքշում):

Առ այսօր, միջազգային որևէ կազմակերպություն կամ ՀՀ-ում իր առաքելությունն իրականացնող որևէ դեսպանություն, ձայն անգամ չի հանել ոստիկանական դեմոկրատիայի վերածված Հայաստանում տեղի ունեցող իրավախախտումների վերաբերյալ: Այնպես, ինչպես շատ հետևողականորեն արվում էր նախորդ իշխանությունների օրոք: Ես դա հասկանում եմ, որովհետև այս իշխանությունները հավատարիմ մարիոնետի պես ծառայում են նաև օտարերկրյա շահերին: Բայց մեր շատ ու շատ քաղաքացիների համար այդ լռությունը դիտվում է որպես անընդունելի թողտվություն:

Այսպես շարունակվելու դեպքում, մարդիկ կարող են պնդել, որ հավաքական Արևմուտքի կողմից քաջալերվող դեմոկրատիան, աստիճանաբար վերածվում է կեղծ կատեգորիայի»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031