«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ գիշերել են Բաղրամյան պողոտայում՝ ԱԺ շենքի դիմաց:
Նրանք շարունակում են փակ պահել Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկը։
Գիշերը քաղաքացիներն այստեղ բազմաթիվ վրաններ են տեղադրել, ինչպես նաև խարույկ վառել, իսկ վաղ առավոտյան մաքրության աշխատանքներ արել։















































