Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

Հшնցшվnր խմբшվnրnւմը կատարել և պլшնшվnրել է шռերևnւյթ մի շարք hшնցшգnրծnւթյnւններ. երեք անձ կшլшնшվnրվել է

ՀՀ քննչական կոմիտեից NewDay.am-ին հայտնում են․

2024 թվականի հունիսի 2-ին հաղորդումներ են ստացվել՝ Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի շենքերից մեկի բնակչի նկատմամբ բռնության գործադրմամբ ավազակային հարձակում և վերջինիս բնակարանից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու վերաբերյալ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Իրականացված քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են հանցագործության մի շարք կարևոր հանգամանքներ, այդ թվում՝ խմբի անդամներից երեքի ինքնությունը:

Քննությամբ հիմնավորվել է, որ  2024թ. հունիսի 2-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, մի խումբ անձինք ավազակություն կատարելու, ինչպես նաև դրա կատարմանն օժանդակելու շուրջ նախնական համաձայնության գալով, նախապես իմանալով իրենց կողմից թիրախավորված բնակարանում գումարի առկայության մասին, այցելել են նշված բնակարան և բնակարանի սեփականատիրոջ՝ տարեց տղամարդու կողմից բնակարանի մուտքի դուռը բացելուն և ներս մտնելուն զուգահեռ, նրա հետևից մտել են բնակարան։ Վերջինիս կամքին հակառակ, մեկը մյուսի գործողությունները փոխլրացնելով, տանտիրոջ նկատմամբ բռնություն գործադրելով, նրանք ձեռքերով ու ոտքերով հարվածներ են հասցրել տղամարդու մարմնի տարբեր մասերին՝ վերջինիս զրկելով դիմադրելու հնարավորությունից: Այնուհետև բնակարանից հափշտակել են, նախնական տվյալներով, շուրջ 2.153.000 ՀՀ դրամ գումար և դիմել փախուստի:

Այդ ընթացքում նշված անձանցից մեկը սպասել և հսկել է շենքի բակում, որպեսզի հնարավոր վտանգի դեպքում տեղյակ պահի հանցակիցներին: Հանցագործության ավարտից հետո վերջինս իր ավտոմեքենայով հանցակիցներին տեղափոխել է դեպքի վայրից՝ այդ կերպ օժանդակելով նրանց:

Իրականացված միջոցառումների արդյունքում հանցավոր խմբի անդամներից երեքը հայտնաբերվել և, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել են:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նրանցից երկուսին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, իսկ մեկին՝ 46-252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Որպես խափանման միջոց՝ նշված անձանց նկատմամբ կիրառվել է կալանքը:

Վերոհիշյալ քրեական վարույթի նախաքննությամբ իրականացված քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել՝ խմբի կողմից ենթադրաբար կատարված այլ սխեմատիկ հանցագործությունների մասին ևս:

Մասնավորապես՝ տվյալներ են առկա անձանց կողմից հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, իրենց հանցավոր մտադրությունների իրականացման համար նրանց կողմից մի շարք անձանց ներգրավելու, 2024թ․ ապրիլից-հունիս ընկած ժամանակահատվածում նրանց կողմից Երևանում և Արմավիրի մարզում զենքի կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ այլ անձանց նկատմամբ հարձակումներ կազմակերպելու, բնակարանային գողություններ կատարելու, այդպիսի այլ հանցագործություններ պլանավորելու վերաբերյալ։

Խումբը, նախնական տվյալներով, գործել է հստակ դերաբաշխմամբ։ Որպես կանոն՝ բոլոր դեպքերում նրանցից մեկը մշտապես հսկել է տարածքը, որպեսզի բացահայտման վտանգի դեպքում անմիջապես տեղյակ պահի հանցագործությունների կատարման մեջ անմիջականորեն ներգրավված հանցակիցներին, խմբի կազմում գործող որոշ մասնակիցներ էլ զբաղվել են թիրախավորվող բնակարանների ու այնտեղ ապրող անձանց վերաբերյալ խմբի մյուս անդամներին հստակ կոորդինատներ տալով:

Ձեռք բերված տվյալների հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով(2 դրվագ), 319-րդ հոդվածի 1-ին մասով (10 դրվագ), 44-252-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով(2 դրվագ), 44-254-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (2 դրվագ), 254-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Որոշում է կայացվել նախաձեռնված քրեական վարույթները միացնելու և համատեղ նախաքննություն կատարելու մասին:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցավոր խմբավորման մեջ ընդգրկված մյուս անդամների ինքնությունը պարզելու, հայտնաբերելու, նրանց գործողություններն անհատականացնելու և իրավական գնահատականների արժանացնելու ուղղությամբ:

Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031