Բագրատ Սրբազանը շատ ջերմ մտերմություն ունի ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ընտանիքի հետ, նաև՝ ՀԱԿ-ի տարբեր անձանց հետ։
Լրագրողների հետ հանդիպմանը նա ասաց, որ մտերմություն ունի նաև 2-րդ նախագահի շրջանակների հետ, 3-րդ նախագահի բոլոր շերտերի հետ, բացարձակ խնդիր չկա։
Ըստ Սրբազանի՝ Հայաստանում չկա մեկը, որ նախկին չէ։
«Մենք բոլորս էլ ընկերներ, բարեկամներ ու հարազատներ ունենք, կարող է ընդունենք կամ չընդունենք, ես բոլոր ժամանակներում ընդդիմադիր եմ եղել՝ սկսած առաջին նախագահից, բայց թշնամիներ չենք եղել, ոչ ոք չի դարձրել որևէ մեկին հայրենիքի դավաճան»,- ասաց նա։
Սրբազանը նշեց՝ բոլոր ժամանակներում սխալները, թերացումներն ու ձախողումները մարդիկ ընդունել են, բայց դրանք ողբերգություն չեն եղել, ինչպես այսօր է։















































