Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

ԵԽԽՎ-ն կոչ է անում Ադրբեջանին ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի բոլոր կալանավորված ներկայացուցիչներին

ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների կատարման մասին» բանաձևը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։

«Բանաձևը բավականին ընդգրկուն է, ներկայացնում եմ առավել հետաքրքրական մասերը․

Խորհրդարանական վեհաժողովը բարձր է գնահատում Հայաստանի շարունակական հանձնառությունը ժողովրդավարական զարգացմանը՝ ի հեճուկս անվտանգային զգալի մարտահրավերներին և նշում, որ բարդ միջազգային միջավայրին դիմակայելով՝ Հայաստանը շարունակել է բարեփոխումների հավակնոտ օրակարգ հետապնդել։

Վեհաժողովը ողջունում է Հայաստանի կողմից «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիային կից՝ «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրության, ինչպես նաև Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացումը։

Վեհաժողովը գոհունակությամբ է նշում իշխանությունների կողմից օրենսդրական գործընթացում ներառականության ու թափանցիկության ապահովումը, ինչը հանգեցրել է Ընտրական օրենսգրքի բարեփոխմանը՝ Վենետիկի հանձնաժողովի մի շարք խորհրդատվությունների համաձայն։

Վեհաժողովը ողջունում է 2023թ. սեպտեմբերին Երևան քաղաքի ավագանու ընտրությունների անցկացումը, որը թեև տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի շուրջ ծայրահեղ լարվածության ժամանակաշրջանում՝ այդուամենայնիվ համապատասխանել է ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի խորհրդատվությամբ ամրագրված ժողովրդավարական չափանիշներին։

Բանաձևում արձանագրվում է, որ 2023թ․ ընտրությունները երրորդ անընդմեջ ընտրություններն էին 2018 և 2021 թվականների համապետական ընտրություններից հետո, որոնք միջազգային հանրության կողմից գնահատվել են որպես խախտումներից զերծ՝ ի տարբերություն նախորդ շրջանի ընտրությունների։

Հետևաբար, Վեհաժողովը կարծում է, որ Հայաստանի իշխանությունները մեծամասամբ հասել են հայ ժողովրդի վստահությունը վայելող իրապես ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու նպատակին։

Այնուամենայնիվ, Վեհաժողովն ափսոսանք է հայտնում, որ ընտրական ոլորտի բարելավումը չի հանգեցրել իշխող մեծամասնության և ընդդիմության միջև առավել լավ համագործակցության և փոխադարձ հարգանքի, նշում, որ ընտրական դիտորդական առաքելությունները զեկուցել են քաղաքական հակառակորդների չափից ավելի բևեռացվածության և միմյանց խարանելու մասին և հավելում, որ փոխադարձ հանդուրժողականությունն ու քաղաքական հակառակորդների լեգիտիմության ճանաչումը ժողովրդավարական հասարակությունների անհրաժեշտ տարրերն են և ամրացնում են ժողովրդավարական ինստիտուտների լեգիտիմությունը:

Վեհաժողովը բարձր է գնահատում դատական համակարգի անկախության պահպանմանն ուղղված բարեփոխումները և գոհունակությամբ նշում Հայաստանի իշխանությունների՝ Եվրոպայի խորհրդի հետ իրական երկխոսության պատրաստակամությունն ու շարունակական ջանքերը: Միաժամանակ, ափսոսանք է հայտնում, որ դեռևս կա տարածված ընկալում, որ դատավորների նկատմամբ կարգապահական ընթացակարգերը չարաշահվում են՝ նրանց որոշումների վրա ազդելու նպատակով: Ըստ այդմ, ողջունում է այն, որ Արդարադատության նախարարը Վենետիկի հանձնաժողովից կարծիք է խնդրել Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի բարեփոխման հայեցակարգային փաստաթղթի վերաբերյալ, որը ցույց է տալիս այս հարցում ԵԽ մարմինների հետ համագործակցելու քաղաքական կամքը:

Վեհաժողովը դրական է գնահատում նաև համակարգային կոռուպցիայի դեմ պայքարելու՝ իշխանությունների ցուցաբերած իրական վճռականությունը, ինչի վկայությունն է երկու մասնագիտացված հակակոռուպցիոն մարմինների և դատարանների ստեղծումը, Ոստիկանության բարեփոխումը, դատավորների, դատախազների և քննչական մարմիններում ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձանց բարեվարքության ստուգումների ներդրումը։

Վեհաժողովը նշում է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բռնի տեղահանումից հետո Հայաստանում վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր կուսակցությունների կազմակերպած որոշ հանրահավաքներ բռնի բնույթ են ստացել, երբ ցուցարարները փորձել են բռնի կերպով ներխուժել կառավարական շենքեր։

Վեհաժողովը գոհունակությամբ արձանագրել է, որ այս իրադարձությունների ժամանակ ոստիկանական ուժերի հետ բախումը չի հանգեցրել զոհերի՝ ի մեծ տարբերություն 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի, երբ 10 զոհ եղավ, ինչը խստիվ դատապարտվել էր Վեհաժողովի 1837 բանաձրով։ Հիշատակվում է, որ 2023թ. սեպտեմբերին ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են Լեռնային Ղարաբաղի՝ ռուսական խաղաղապահ ուժերի պաշտպանության ներքո գտնվող հատված։ Վախենալով հետևանքներից՝ բնակչության ճնշող մեծամասնությունը հաշված օրերի ընթացքում փախել է Հայաստան։

Վեհաժողովը հղում է անում «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձևին և համանուն խորհրդատվությունը, որտեղ խորը ափսոսանք է հայտնել առ այն, որ տարածաշրջանի գրեթե ամբողջ հայ բնակչությունն՝ ավելի քան 100․600 անձ, ստիպված է եղել լքել իր նախնյաց հայրենիքն ու փախչել Հայաստան, և կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի բոլոր կալանավորված ներկայացուցիչներին, ինչպես նաև Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիներին։

Վեհաժողովը նշում է, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են ներգրավված լինել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի բանակցություններում՝ միջազգային վեճերը խաղաղ ճանապարհով լուծելու իրենց հանձնառությանը համապատասխան։

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ Վեհաժողովը լիակատար աջակցություն է հայտնում տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, ինքնիշխանության հարգման, սահմանների անձեռնմխելիության և ուժի չկիրառման սկզբունքների վրա հիմնված խաղաղ գործընթացին։

Վեհաժողովը ողջունում է նաև սահմանների սահմանազատման մեկնարկը՝ հիմնված Ալմա Աթայի 1991թ. հռչակագրի վրա՝ ակնկալելով, որ գործընթացը կշարունակվի ամբողջ սահմանի երկայնքով:

Վեհաժողովը բարձր է գնահատում ինքնիշխանության, ազգային իրավասության, հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա հիմնված տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ ընդունված մոտեցումը:

Այս համատեքստում Վեհաժողովը ողջունում է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը կարող է նպաստել տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031