Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը Վլադիմիր Գասպարյանի հետ լուսանկար է հրապարակել և գրել․
«Չարի վերջը։ Այսօր՝ ժամը 16:30-ին, Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենա գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի գործով, վերջնական դատական նիստը, որի ընթացքում պաշտպանական կողմը հանդես է գալու պաշտպանական ճառով: Այս գործի ելքը ունի միայն մեկ ճշմարիտ ելք՝ արդարացման դատավճիռ»: