Հայկ Դերզյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է հարցազրույց ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնաթող ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևի հետ:
Անանևը ուշագրավ բացահայտումներ է արել:
Հաղորդմանս ընթացքում ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնաթող ավագ խորհրդականը հայտարարեց, որ 2023թ. սեպտեմբերին՝ Արցախում սկսված ռազմական գործողություններից 2-3 օր առաջ, Թուրքիայում հանդիպել են ՌԴ, ԱՄՆ և ԵՄ ներկայացուցիչները:
Անանևի խոսքով՝ ՌԴ-ն փորձել է կանխել Ադրբեջանի կողմից սանձազերծվող էսկալացան, սակայն ԱՄՆ-ը դեմ է եղել:
ՌԴ ԱԳ նախարարի նախկին ավագ խորհրդականի խոսքով՝ հայկական իշխանություններն իմացել են Ադրբեջանի՝ սպասվող գործողությունների մասին, բայց նրանց ասվել է, որ հայտարարեն, թե Հայաստանը որևէ կերպ չի արձագանքելու այդ գործընթացին:















































