Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ատելության հողի վրա 2-րդ հարձակումն է եղել Երուսաղեմում գործող հայկական բիզնեսի վրա. Քրիստինե Վարդանյան

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ատելության հողի վրա 2-րդ հարձակումն է եղել Երուսաղեմում գործող հայկական բիզնեսի վրա:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

«Ծայրահեղականը պղպեղի հեղուկ է ցողել հայկական պանդոկի մուտքից ներս, տուժել են պանդոկի այցելուները: Մի քանի օր առաջ երկու այլ ծայրահեղականներ ներխուժել էին նույն պանդոկ, ահաբեկել այցելուներին, վնասել գույքը:

Երուսաղեմում կրոնական և ազգային հողի վրա հայերի վրա հարձակումները վերջին տարիներին դարձել են պարբերական, գնալով ավելի հանդուգն ու ագրեսիվ:

Բացի անհատական հարձակումներից, արդեն մի քանի տարի է, ինչ շարունակվում են հայապատկան հողերը և բացառիկ նշանակության ժառանգությունը խլելու նպատակով իրականացվող կազմակերպված բնույթի հարձակումները, որոնք մի քանի անգամ վերածվել են ծայրահեղականների ու ժառանգությունը պաշտպանող հայերի միջև բախումների:

Այս ամենը հասցրել են դատապարտել անգամ տարբեր պետությունների բարձրաստիճան պաշտոնյաները, Իսրայելի պետությանը կոչ արել պաշտպանել ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավունքները:

Շուրջ 3 տարի ձգվող այս ճգնաժամի մեջ ամենաանհաղորդ կողմը շարունակում են մնալ հայկական պետության ներկայացուցիչները: Այս ողջ ժամանակահատվածում որևէ դատապարտող հայտարարություն, որևէ պաշտոնական արձագանք, որը կօգներ զսպել ծայրահեղականներին, պատժել տարիների ընթացքում տասնյակ հանցագործությունների հեղինակներին չի եղել: Աշխարհի միակ պետական սուբյեկտը, որն ունի հայերի իրավունքները պաշտպանելու պարտականություն, ոչ միայն ձեռքերը լվացել է այդ գործից, այլ դիրքորոշում է արտահայտում գրեթե բոլոր ճգնաժամային իրավիճակներում, բացի այն դեպքերի, երբ հանցագործությունը ուղղված է սեփական ազգի ներկայացուցիչների դեմ: Դուք չեք տեսնի ՔՊ-ական պաշտոնյայի հայտարարություն, որը «ցնցվում է» աշխարհի տարբեր հատվածներում հայերի դեմ թշնամական հարձակումներից: Մինչդեռ դա տարբեր կառավարություններին ուղղված հստակ ուղերձ կլիներ առ այն, որ իրենք գործ ունեն մարդկանց հետ, որոնց շահերը պաշտպանող պետություն գոյություն ունի»,- գրել է պատգամավորը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031