Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

Ռուս-հայկական դարավոր կապերը կդիմանան Արևմուտքի կողմից բոլոր փորձություններին. ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Օ’Բրայենի հայտարարությանը

ԱՄՆ-ի հայտարարությունները, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, անհիմն են. ՌԴ-ի ու Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց ենթարկվում են Արևմուտքի կողմից։ Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը փաստացի խոստովանել էր, որ Վաշինգտոնը փորձում է պայմաններ ստեղծել Երևանի և Մոսկվայի միջև կապի խզման համար։ Նրա խոսքով՝ Հայաստանի բնակչության զգալի մասը ցանկանում է հեռվանալ Ռուսաստանից, և Միացյալ Նահանգները դրա համար պայմաններ է ստեղծում։

«Ինչ վերաբերում է Օ’Բրայենի անհիմն պնդումներին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, ապա սա ամերիկացիներին բնորոշ աշխարհաքաղաքական ինժեներիայի ևս մի օրինակ է՝ համաշխարհային հանրության աչքում Վաշինգտոնին անհրաժեշտ «իրականությունը» հորինելու ձգտում, որը ոչ մի կապ չունի իրականում տեղի ունեցողի հետ»,- նշել է Զախարովան։

Դիվանագետի խոսքով՝ սոցհարցումների միջոցով իրավիճակը խեղաթյուրելու փորձերը տեսանելի են նաև տարածաշրջանի այլ երկրներում:

«Օ’Բրայենը և նրա թիմակիցները պետք է հասկանան մի պարզ բան. մեր երկրների միջև դարերի ընթացքում ձևավորված կապերը կհաղթահարեն բոլոր փորձությունները, որոնց անդադար ենթարկում է Արևմուտքը… Պատմության ընթացքում մենք բազմիցս ձեռք ենք մեկնել եղբայրական հայ ժողովրդին, և մենք մտադիր ենք դա անել ապագայում»,- եզրափակել է Զախարովան։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031