Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

Իսրայելին պատասխանելու համար Իրանը որևէ մեկից թույլտվություն չի խնդրի․ Քանանի

«Իրանը որևէ մեկից թույլտվություն չի խնդրի սեփական ինքնիշխանությունը պաշտպանելու իր իրավունքը իրացնելու համար». նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին:

Օգոստոսի 12-ին Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում կոչ են արել Իրանին և նրա դաշնակիցներին զերծ մնալ հարձակումներից, որոնք կարող են է՛լ ավելի մեծացնել տարածաշրջանային լարվածությունը և վտանգել զինադադարի և պատանդների ազատ արձակման շուրջ համաձայնության գալու հնարավորությունը:

«Իսլամական Հանրապետությունը վճռական է տրամադրված ինքնիշխանության և ազգային անվտանգության ապահովման, տարածաշրջանային կայունության խթանման և տարածաշրջանում ահաբեկչության և անկայունության իրական աղբյուրի նկատմամբ զսպման հարցում և որևէ մեկից թույլտվություն չի խնդրի իր իրավունքների իրացման համար», — ընդգծել  է Քանանին:

«Եթե այդ երկրներն իսկապես ձգտում են տարածաշրջանում խաղաղության և կայունության, նրանք պետք է առանց որևէ վերապահման հանդես գան իսրայելական ռեժիմի սադրանքների և հակամարտության հրահրման դեմ, անհապաղ ավարտեն Գազայի հատվածի դեմ պատերազմը և վերջ դնեն Պաղեստինի կանանց, երեխաների և անպաշտպան բնակիչների սարսափելի սպանություններին», — հայտարարել Է իրանցի դիվանագետը՝  ընդգծելով, որ «եվրոպական եռյակն իր հայտարարությամբ լկտիաբար պահանջում է Իրանից պատասխան միջոցներ չձեռնարկել իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խախտող ռեժիմի դեմ»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031