Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

Արցախի հանձնումը սկսվել է 2018 թ.Սերժ Սարգսյանին մերժելով ու ավարտվել 2023թթ. արցախայության գաղթով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․

Արցախի հանձնումը սկսվել է 2018 թ.Սերժ Սարգսյանին մերժելով ու ավարտվել 2023թթ. արցախայության գաղթով։
Մի քանի օրից՝ սեպտեմբերի 2-ին Արցախի անկախության հռչակման օրն է։
1991-ից հետո սա առաջին սեպտեմերի 2 է առանց փաստացի Անկախ ու Ազատ Արցախի ։
Ակնհայտ փաստ է,որ 1988-2018թթ. հայության նոր Ոսկեդարն էր։
Եվ այդ Ոսկեդարը նախ եւ առաջ պայմանավորված էր Արցախյան շարժումով,որի արդյունքում հայությունն ունեցավ Անկախ Հայաստան ու Ազատ Արցախ։
Բայց կային ուժեր եւ տարածաշրջանում,եւ գլոբալացված աշխարում ,ում նման իրողությունն ակնհայտ չէր գոհացնում։
Ուստի նրանք սկսեցին Հայաստանի ներսում «բուծել» կոսմոպոլիտ ու հակապետական տարրերի,որոնք պետք է առաջ քաշեին «Արցախը տանք,որ լավ ապրենք»,ինչպես նաեւ սեպ խրեին հայության տարբեր հատվածների միջեւ։
Սկսվեց կատաղի հակաքարոզչություն Արցախյան շարժման ու Արցախի ղեկավարների,ինչպես նաեւ Ադրբեջանին պարտության մատնած ազգային գործիչների ու ուժերի դեմ։
Շրջանառության մեջ դրվեց «ղարաբաղյան կլան» ադրբեջանաթուրքական խոսույթը ։
Ապազգային ու հակապետական ուժերը սկսեցին կեղտոտ քարոզչություն իրականացնել ազգային ուժերի ու մասնավորապես ՀՀԿ-ի ու նրա ղեկավար Սերժ Սարգսյանի դեմ։
Ինչու՞,քանի որ Սերժ Սարգսյանն ուներ հստակ կարմիր գծեր ու այդ կարմիր գծերն էին «Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում» եւ «Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի» թեզերը։
Հակապետական ուժերը հեղաշրջման մի քանի անհաջող փորձ իրականացրին մինչեւ 2018-ը,սակայն 2018-ին,օգտվելով նաեւ հայկական մի շարք «տրոյական ձիերի» ծառայությունից ,իրականացրին «Մերժիր Սերժին» հակապետական օպերացիան ,որն իրականում նշանակում էր «Մերժիր Արցախը»։
ՀՀԿ-ն ու մի քանի այլ քաղաքական ու քաղաքագիտական դերակատարներ փորձում էին համոզել հասարակությանը չընկնել այդ հակահայկական թակարդը։
Սակայն ուժերն ու ռեսուրսներն անհավասար էին։
2018-ի հեղաշրջումից հետո էլ ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ բարձրաձայնում էր նիկոլիզմի հակապետական բնույթի մասին։
Արցախյան հարցի արդար ու հայանպաստ կարգավորման մասին ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից մշակված հայտնի երեք սկզբունքների հիման վրա Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն բարձրաձայնում էին ոչ միայն Երեւանում ,այլ նաեւ թե Զագրեբում,եւ թե Մոսկվայում,թե Բրյուսելում եւ թե նույնիսկ Սախալինում։
Բայց Արցախի հանձնման ծրագրի հեղինակներն ու իրագործողներն անդրդվելի էին։
Նրանք սկզբում փաստացի մերժեցին Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգությունն ու սկսեցին բանակցությունները «զրոյական կետից»,այնուհետեւ գոռացին «Արցախը Հայաստան է եւ վերջ» ,եւ բերելով պատերազմ ՝2020-ի աշնանը հանձնեցին Արցախի մեծ մասը։
Իսկ 2022-ի ապրիլից սկսած,թռնելով ռուսական բանակցային հարթակից ու տեղավորվելով Միշելի արեւմտյան հարթակում,2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում ճանաչեցին Արցախն Ադրբեջանի մաս։
Դա փաատացի «կանաչ լույս« էր Ադրբեջանին 2023-ի Արցախի ամբողջական նվաճման ու հայաթափման օպերացիան իրագործելու համար։
Ընդամենը մի քանի տարում մենք կորցրեցինք Արցախը։
Ինչու՞,քանի որ նաեւ չգնահատեցինք նախկին հաղթանակներն ու հաջողությունները։
Չէ որ 2016-ի Ապրիլյանից հետո հպարտանում էինք մեր բանակով ու հաղթանակներով։
Չէ որ Ալիեւն էր 2016-ի հոկտեմբերի 7-ին ասում,որ իրեն ճնշում են ճանաչելու Արցախի անկախությունը։
Իսկ այդ ճնշումը հենց այնպես չէր լինում։
Դա նախագահ Սերժ Սարգսյանի արդյունավետ ու պետականակենտրոն արտաքին ու անվտանգային քաղաքականության արդյունք էր։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031