Հավաստի լուրեր

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արմեն Աշոտյանին դատարանի դահլիճում դիմավորում են ավանդական ծափերով | ՈՒՂԻՂ. Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստ | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պիտի մարտնչեք, զադնի չտանք. Առուշանյանը` գորիսեցիներին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոգին կոտրել հնրավոր չէ, սկզբունքի և գաղափարի համար պետք է և կյանք տալ դատապարտվել. Առուշանյան | Ինչ- որ տեղ, ինչ -որ բան սխալ է. Միրզոյանը համաժողովի բացմանը մեջբերեց Սարոյանին | «Խաղաղության պայմանագրի» համաձայնեցված մասում նախատեսվում է դրույթ՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ. Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատրաստ եմ կալանքի, իմ որոշումն է հրաժարական չտալ. Առուշ Առուշանյան | ՈՒՂԻՂ. Արդյոք կկալանավորվի Առուշ Առուշանյանը. դատական նիստին զուգընթաց ակցիա Գորիսում | Արցախի հանձնման պատասխանատուի (ների) թեման փաստական և բովանդակային առումով այնքան պարզ ու ակնհայտ է, որ իշխանության հետ բանավիճելու նյութ նույնիսկ չկա | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ինձ հարցնեն Ալենին ու Անին սպանենք ՀՀ հարցը կլուծվի, ես կասեմ` այո, բայց առաջինն Անիին | Խաղաղության պայմանագրի տեքստը ծայրից ծայր համաձայնեցված է, րոպե առաջ կարող ենք ստորագրել. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լա’վ եմ անում, մուտիլովկեք մի տարածի. Իշխան Սաղաթելյանը՝ ՔՊ-ի լրագրողին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Միայն գաղթի ճանապարհին 65 մարդ է մահացել, տեսե՞լ եք՝ մի անգամ Ալիևին մի բան ասեն, մեղադրեն | Այսօրվա ընդդիմությունը մեզ համար Աստծո պարգևն է. Ալեն Սիմոնյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հակառուսական արշավ չի եղել, եթե ես հարձակվեմ ձեզ վրա, ինձ դիմադրելը հակաալենյան արշա՞վ կլինի

Լրահոս

Ես եմ մասնակցել մրցույթին, հողը գնել, բայց հոդվածում ավելի շատ շոշափվում է հորս անունը, թիրախը ոչ թե ես էի, այլ հայրս. ոստիկանապետի որդի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Սեպտեմբերի 5-ին Hetq.am-ը հրապարակել էր, որ կարիերային զուգահեռ ոստիկանապետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի որդին սեփականաշնորհել է ոստիկանության կողմից օգտագործվող կայանատեղիի տարածքը, ապա զավթել է Երևան համայնքի հողամասը, ապօրինի շինարարություն արել, որը հետագայում օրինականացրել է։ «Հետքը» պարզել է ոստիկանապետի որդու կատարած ապօրինությունները, բացահայտել համակարգված գործողությունների շղթան։

«Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով մի քանի հարց ուղղեց ՀՀ ոստիկանապետի որդուն՝ Հրաչյա Հովհաննիսյանին։

-Պարո՛ն Հովհաննիսյան, սեպտեմբերի 5-ին բացահայտվեց, որ Դուք զավթել եք Շենգավիթի ոստիկանության կայանատեղին, ինչպե՞ս եք հաջողեցրել ոստիկանությունից տարածք վերցնել:

-Նախ, ևս մեկ անգամ կրկնեմ, որ նշված տարածքը ոստիկանության տարածք չի եղել. եթե դա լիներ ոստիկանության ենթակայության ներքո, ապա այն վաճառելու իրավունք կունենար պետական գույքի կառավարման կոմիտեն, ոչ թե քաղաքապետարանը։ Այստեղից հետևություն, որ տվյալ հողատարածքը եղել է համայնքային սեփականություն, որի սեփականատերը տվյալ ժամանակահատվածում եղել է համայնքը և համայնքի ավագանին։ Իսկ ես տարածքի աճուրդի մասին տեղեկացել եմ քաղաքապետարանի կողմից տեղադրված հայտարարությունից, որին կարող էին ծանոթանալ բոլորը: Օրենքով սահմանված բոլոր կետերը պահպանելով՝ մասնակցել եմ աճուրդին և գնել այն։

-Աճուրդին միայն Դո՞ւք եք մասնակցել։

-Ոչ։ Միայն ես չեմ մասնակցել։ Այն մարդիկ, որոնք ինձ պես տեղեկացել են աճուրդի մասին, նրանք նույնպես մասնակցել են։ Դուք՝ որպես լրատվամիջոց, ունեք բոլոր լիազորությունները՝ կադաստրի կոմիտեից հարցում անելու և ստանալու հողի հետ կապված բոլոր արխիվային գործերը։ Կարող եք տեսնել նաև թե, որ կայքով, որ թերթի միջոցով է տեղադրվել հայտարարությունը, նաև կտեղեկանաք, որ աճուրդում ես միակ մասնակիցը չեմ եղել։

-2015 թվականին բավականին երիտասարդ եք եղել, ինչպե՞ս է ստացվել, որ այդքան գումար եք աշխատել ու տարածք գնել քաղաքապետարանից, հետո էլ՝ շինություն կառուցել։

-Նախ, նշեմ, որ ես վաղ հասակից զբաղվել եմ անհատ ձեռնարկատիրությամբ, նաև գյուղատնտեսությամբ, և գումար եմ վաստակել։ Այդ ժամանակ պետական որևէ պաշտոն չեմ զբաղեցրել։ Ինչ վերաբերում է շենքը կառուցելուն, ապա շինությունը կառուցել եմ բանկից ստացված վարկի միջոցով։ Մինչ օրս էլ վճարումներ եմ կատարում, մարում եմ վարկը։

-Ասում եք, որ ոստիկանության կայանատեղի չի եղել այդտեղ, իսկ որպես ի՞նչ էր ծառայում այդ հողակտորը:

-Կրկնում եմ՝ դա համայնքի տարածք է եղել, որը օրենքով սահմանված կարգով դրվել է աճուրդի։ Իսկ հարակից տարածքը եղել է աղբանոց, ինքս ձեռնարկել եմ և մաքրել տարածքը աղբից, դրանից հետո դիմել եմ քաղաքապետարան և օրինականացրել այն։

-Վստահորեն պնդում եք, որ Ձեր հայրը առնչություն չունի այս ամենի հետ, իսկ եթե, այնուամենայնիվ, հակառակն ապացուցվի՞։

-Հարգելի՛ լրագրող, այսօր հրապարակված հոդվածում ավելի շատ շոշափվում է հորս, քան թե իմ անունը։ Այսինքն՝ հոդվածի թիրախը ոչ թե ես էի, այլ հայրս։ Պարզից էլ պարզ է, որ նրա մասնագիտական գործունեությանն էր առնչվում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30