Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ ներքին գործերի նախարարությանը և Ոստիկանությանը առևանգված ԱՄՆ քաղաքացուն անվնաս վերադարձնելու և մեղավորներին բացահայտելու հարցում գործադրած ջանքերի համար:
Դեսպանությունից հայտնում են՝ այդ համագործակցությունը ցույց է տալիս, թե ինչեր կարող են անել երկու երկրները, երբ համատեղում են ջանքերը հանուն քաղաքացիների բարօրության և անվտանգության: