«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, հոկտեմբերի 10-ին ժամը 07:00-ից մինչև հոկտեմբերի 11-ը ժամը 07:00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Գեղարքունիքի մարզի Գագարին բնակավայրի, Կոտայքի մարզի Ջրառատ բնակավայրի, ինչպես նաև հարակից իրավաբանական բաժանորդների: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

















































