Հայաստանի սպորտի վաստակավոր վարպետ, Հայաստանի բազմակի, Եվրոպայի եռակի, աշխարհի երիտասարդական և մեծահասակների առաջնությունների չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Տիգրան Մարտիրոսյանը գրում է․
Քանի որ ես անձնական հարթակ չունեմ,իմ եղբոր էջով եմ գրում և իմ վրդովմունքն եմ հայտնում Գագիկ Ծառուկյանի հանդեպ նման ցուցադրական և անարդար վերաբերմունքի համար։ Մեր մարզական հաղթանակների կերտման ակունքում մեծ դեր ունի Գագիկ Ծառուկյանը և նրա հետ անցած մեր սպորտային ճանապարհը մենք չենք մոռանում։ Իմ աջակցությունն եմ հայտնում նրան և իր ընտանիքին,ցանկանում շուտափույթ ազատում։
















































