Skip to main content

Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները. ՆԳՆ | Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի պրիոմները, շանտաժները չեն աշխատում, ընդդիմությունը կոնսոլիդացիայի ծրագիր կներկայացնի | Նիկոլ Փաշինյանի՝ նոր Սահմանադրության ընդունման վերաբերյալ վերջին հայտարարությունները վկայում են, որ նա հայտնվել է բազմաշերտ քաղաքական փակուղում․ Սուրեն Սուրենյանց | Եթե Սահմանադրության նախագիծը Սահմանադրական բարեփոխումների խորհրդի փոխարեն պատրաստում ու հրապարակում է Արդարադատության նախարարությունը, ապա Խորհուրդը պետք է լուծարվի․ Դանիել Իոաննիսյան | Ալեն Սիմոնյանը ՌԴ-ում կմասնակցի ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների 14-րդ հանդիպմանը | Արշակ Սրբազանը զրպարտության հայց է ներկայացրել նախկին հոգևորական Ստեփան Ասատրյանի դեմ | «Գորիս» ԲԿ-ում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել, բայց պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդար տեսնել | Ուսուցիչների դրույքաչափը կարող է բարձրացվել մինչև 300 հազար դրամ․ նախագիծ | Ծանրամարտի ԱԱ-ում Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ | Աջակցում ենք այն շփումներին, որոնք մեր ադրբեջանցի եղբայրները ունեն Հայաստանի հետ. Էրդողան | Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան | Արթուր Ալեքսանյանը ևս 2 տարի կլինի ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան | Առանց «Խաղաղության պայմանագիր» ստորագրելու Փաշինյանը Սյունիքում ճանապարհ տվեց. Նարեկ Կարապետյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

Լրահոս

Շատ կոշտ խոսեցի ԳՇ պետի հետ, ասացի՝ ի՞նչ է կատարվում. հիմա ինձ մեղադրում են իմ պարտականությունները բարեխիղճ կատարելու համար, ցինիզմը չափ պետք է ունենա. Ռոբերտ Քոչարյան

Իսկապես, ես մինչև այսօր չեմ հասկանում, թե ինչի մեջ են մեղադրում: Առաջին օրից չեմ հասկացել, որևէ պարզաբանում ո՛չ քննիչն է տվել, ո՛չ դատախազներն են տվել: Այս մասին դատարանի դահլիճում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ Մարտի 1-ին առնչվող գործի շրջանակում:

«Կոնցեպտը հետևյալն է. առաջինը՝ հանդիպում բարձրաստիճան զինվորականների հետ։ Ընտրություններն ավարտվել են, որոշումը կայացվել է և երկրորդ տեղը զբաղեցրած, 21,5% հավաքած թեկնածուն հայտարարել է, որ ինքը չի ընդունում արդյունքները, ինքը հաղթել է ընտրություններում, պետք է գնա նախագահական պաշտոնի։ Սա ուղղակի հայտարարություն է, որը ձայնագրված է, որը կա, նաև ցանցերում կա այսօր։

2021 թվականի խորհրդարանական ընտրություններին, որի ժամանակ մենք հավաքել ենք 25%, հիմա պատկերացնում եմ՝ եթե հայտարարեինք, որ մենք հաղթել ենք այդ ընտրությունները և պետք է գնանք Կառավարության շենք, ի՞նչ կլիներ»,-նշել է նա:

Նա հավելել է, որ այդ ժամանակ, Երկրապահ կամավորական ընկերության շենքում շուրջօրյա մի քանի օր ժողովներ են եղել՝ միանալ, թե չմիանալ ցուցարարներին թեմայով։

«Վարչության կեսից ավելին գործող զինվորականներ էին և այդ զինվորականներն ամբողջ օրը գտնվում էին երկրապահում, մի մասն ասում էին՝ գնանք, մի մասն ասում էին՝ չգնանք։ Բանակի ղեկավար մարմնի մի մասն այնտեղ քննարկում էր միանան, թե՞ չմիանան։ Երկրի նախագահն ի՞նչ պետք է աներ, ինձ կարո՞ղ է մեկը բացատրել»,-ասել է նա:

Ռոբեր Քոչարյանը մանրամասնել է՝ դա տևել է 2-3 օր, երբ ինքն այցով Մոսկվայում է գտնվել, որից հետո եկել է, հանդիպել զինվորականների հետ:

«Զինվորականների հետ հանդիպում պե՞տք է ունենայի, թե՞ ոչ: Եթե չունենայի, ինձ արդյոք պե՞տք է այսօր դատեին անգործության համար։ Հավաքման մասին այն, ինչ գրված է այստեղ, սուտ է: Հավաքման նպատակը հետևյալն էր. մեկ խնդիր կար՝ զինվորականնե՛ր, ով Երկրապահ կամավորական ընկերության վարչության կազմում է, կողմնորոշվեք՝ եթե այդտեղ զբաղվում եք քաղաքականությամբ, ուրեմն ազատվում եք ձեր պաշտոնից։ Կա՛մ այստեղից եք դուրս գալիս, կա՛մ բանակում եք և չեք զբաղվում քաղաքականությամբ: 25-30 հոգի մարդ է եղել,  բոլորի ցուցմունքը դա է, ուրիշ հարց չի քննարկվել:

Շատ կոշտ խոսեցի Գլխավոր շտաբի պետի հետ, ասացի՝ ո՞նց ես թույլ տալիս, ի՞նչ է կատարվում։ Ես պարտավո՞ր էի դա անել, թե՞ պարտավոր չէի։ Հիմա ինձ մեղադրում են իմ պարտականությունները բարեխիղճ կատարելու համար: Լավ, ցինիզմն ինչ-որ չափ պետք է ունենա, թե ոչ»,-ասել է ՀՀ երկրորդ նախագահը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև