Skip to main content

Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները. ՆԳՆ | Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի պրիոմները, շանտաժները չեն աշխատում, ընդդիմությունը կոնսոլիդացիայի ծրագիր կներկայացնի | Նիկոլ Փաշինյանի՝ նոր Սահմանադրության ընդունման վերաբերյալ վերջին հայտարարությունները վկայում են, որ նա հայտնվել է բազմաշերտ քաղաքական փակուղում․ Սուրեն Սուրենյանց | Եթե Սահմանադրության նախագիծը Սահմանադրական բարեփոխումների խորհրդի փոխարեն պատրաստում ու հրապարակում է Արդարադատության նախարարությունը, ապա Խորհուրդը պետք է լուծարվի․ Դանիել Իոաննիսյան | Ալեն Սիմոնյանը ՌԴ-ում կմասնակցի ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների 14-րդ հանդիպմանը | Արշակ Սրբազանը զրպարտության հայց է ներկայացրել նախկին հոգևորական Ստեփան Ասատրյանի դեմ | «Գորիս» ԲԿ-ում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել, բայց պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդար տեսնել | Ուսուցիչների դրույքաչափը կարող է բարձրացվել մինչև 300 հազար դրամ․ նախագիծ | Ծանրամարտի ԱԱ-ում Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ | Աջակցում ենք այն շփումներին, որոնք մեր ադրբեջանցի եղբայրները ունեն Հայաստանի հետ. Էրդողան | Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան | Արթուր Ալեքսանյանը ևս 2 տարի կլինի ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան | Առանց «Խաղաղության պայմանագիր» ստորագրելու Փաշինյանը Սյունիքում ճանապարհ տվեց. Նարեկ Կարապետյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

Լրահոս

Հայրենիքից ստացած տպավորություններն ու հոգևոր ապրումները նոր ներշնչանք կհաղորդեն ուխտավորներին. Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին

Հունիսի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Մասաչուսեթս նահանգի Ուստրի Սուրբ Փրկիչ եկեղեցու համայնքի ուխտավորներին՝ առաջնորդությամբ հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Թադեոս քահանա Բարսեղյանի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Հայոց Հովվապետն իր հայրական սերն ու օրհնությունը փոխանցեց ուխտավորներին՝ ուրախություն հայտնելով հայրենիք և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին նրանց այցի առիթով և կարևորելով սփյուռքի հայորդյաց զորակցությունն իրենց հայրենաբնակ քույրերին ու եղբայրներին՝ Հայաստանի համար այս դժվարին ժամանակաշրջանում։

Իր խոսքում Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ թեև սփյուռքում ապրող հայորդիներն իրենց սրտերում մշտապես կրում են հայրենիքի սերը և հետևում երկրում տեղի ունեցող զարգացումներին, սակայն նման այցելությունները հնարավորություն են ընձեռում անմիջականորեն հաղորդ դառնալու իրենց հոգևոր ու ազգային ժառանգությանը, հայրենի սրբություններին, ինչպես նաև առ աչոք տեսնելու ներկա իրողություններն ու ամբողջական պատկերացում կազմելու երկրի առջև ծառացած մարտահրավերների մասին։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը վստահություն հայտնեց, որ հայրենիքից ստացած տպավորություններն ու հոգևոր ապրումները նոր ներշնչանք կհաղորդեն ուխտավորներին՝ իրենց համայնք վերադառնալուց հետո առավել նվիրումով ծառայելու Հայոց Եկեղեցուն ու հայրենիքին, գործուն մասնակցություն բերելու ազգային-եկեղեցական կյանքին և ամուր պահելու կապը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ։

Վերջում Նորին Սրբությունը պատասխանեց նաև ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին Եկեղեցի-իշխանություն հարաբերություններին և Եկեղեցու առաքելության առավել արդյունավետ իրագործմանն արդի ժամանակներում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև