Skip to main content

Օլամաեինները Ծառուկյանի հասցեին անհիմն մեղադրանքներ են հնչեցրել․ Էմին Խաչատրյան | ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները (տեսանյութ) | «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամները Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրերում գույքագրել են կուտակված խնդիրները | 25 տարեկանում կյանքից հեռացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան Ջեյդեն Ադամսը | Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել․ այն վերածվել է մnխրակույտի․ կա վիրшվոր | Ժաննա Անդրեասյանի հետ հանդիպմանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը ընդգծել է, որ Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի վստահելի գործընկերներից է | Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ․ ՆԳՆ-ն զգուշացնում է | Շախմատի տան դիմաց բшխվել են «Hyundai»-ը և «Hongqi»-ն․ կա վիրшվոր | Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծառուկյանը առաջիններից է եղել, որ օգնել է արցախցիներին. մենք մեր աշխատանքն ենք ուզում. տեղահանվածներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բացեք ակումբը. դրսից հյուրեր ունենք, չենք կարողանում սպասարկել, ամոթ է. Մուլտի ուելնեսի աշխատակիցներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ներսում 1600 խ/մ ջուր կա, կաթսայատներում աղետ է. խնդրեցի մտնեմ, գույքին հետևեմ, չթողեցին. աշխատակից | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարձ ու վարկ ենք տալիս, հիվանդ երեխա ունենք. պարոն Փաշինյան, հաճո՞ւյք եք ստանում սրանից. աշխատակից | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ժողովուրդ ջան, եթե երկուշաբթի չբացենք, չաշխատենք, ըստ այդմ կհասկանանք՝ ինչ անել. ակումբի տնօրեն | Գեղարքունիքի մարզում 5-ամյա տղա է վրшերթի ենթարկվել

Լրահոս

Դիլիջան-Երևան երթուղու միկրոավտոբուսը կողաշրջված հայտնվել է դաշտում. կա 1 զոհ, 8 վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ժամը 14:56-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. առկա է գազի արտահոսք: ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին, դեպի Իջեւան ընթանալիս մարդատար «GAZel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Թ.) դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, մի քանի պտույտ շրջվելով բախվել քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:  Ըստ Shamshyan.com-ի, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 8 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը՝ Աբովյանի, մի մասը՝ Երևանի տարբեր բժշկական կենտրոններ: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ինչպես նաև օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկներն ու Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները: Օպերատիվ են գործել «Աբովյան» բժշկական  կենտրոնի և Բյուրեղավանի բժշկական ամբուլատորիայի բժիշկները:  Կայքի տեղեկություններով՝ «Գազել»-ը սպասարկում է Դիլիջան-Երևան միջհամայնքնային երթուղին: Վիրավորներից 2-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, մնացածի վիճակը միջին ծանրության է: Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031