Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

AI Conf 2024-ին Ակբան ներկայացրել է արհեստական բանականության ոլորտում իր ձեռքբերումները (Տեսանյութ)

Ակբա բանկի գործընկերությամբ անցկացվել է արհեստական բանականությանը վերաբերող հայկական ամենամեծ համաժողովը՝ AI Conf-ը, որի շրջանակում ոլորտի ներկայացուցիչները քննարկել են արհեստական բանականության ներդնումը  ֆինանսաբանկային ոլորտում, բիզնեսում և կրթության մեջ:

Ակբա բանկի գործընկերությամբ անցկացվել է արհեստական բանականությանը վերաբերող հայկական ամենամեծ համաժողովը՝ AI Conf-ը, որի շրջանակում ոլորտի ներկայացուցիչները քննարկել են արհեստական բանականության ներդնումը  ֆինանսաբանկային ոլորտում, բիզնեսում և կրթության մեջ:

«Փաստաթղթաշրջանառության ավտոմատացման նախագծի ներդրմամբ, այժմ տասնյակ հազարավոր փաստաթղթեր մշակվում են ավտոմատ կերպով։ Մենք շատ գործընթացներ ենք ավտոմատացրել, որոնց օգնությամբ այժմ ավելի կարճ ժամանակահատվածում ենք իրականացնում շատ պրոցեսներ, օրինակ՝ մարդու վարկունակության գնահատումը»,- նշել է Ակբա բանկի արհեստական բանականության և մեքենայական ուսուցման մասնագետ Մհեր Մովսիսյանը։

«Մենք չենք կարող չլինել նման միջոցառման կողքին, որն ըստ էության միավորում է Հայաստանի AI համայնքը, մարդկանց, ովքեր այս կամ այն ձևաչափով առնչվում են արհեստական բանականության գործիքների կիրառմանն ու զարգացմանը: Մենք կարևորում ենք այդ համայնքի համախմբումն ինչպես մտքերի փոխանակման, այնպես էլ իրազեկվածության բարձրացման տեսանկյունից։ Դա կարող է ոգեշնչել շատ երիտասարդների զբաղվել տվյալագիտությամբ, քանի որ շատ սակավաթիվ AI մասնագետներ ունենք ու թերևս դա ոլորտի ամենամեծ մարտահրավերներից է»,- նշել է Ակբա բանկի պլատֆորմների և տեխնոլոգիաների զարգացման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Տիգրան Սիմոնյանը:

Շուտով Ակբա բանկի հաճախորդներին հասանելի կլինի նաև արհեստական բանականությամբ ինտեգրված ձայնային օգնականը՝ հաճախորդներին ավելի արագ արձագանքելու համար:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031