Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

Հայաստանում սուր շնչառական վարակների ակտիվություն է նկատվում, բայց տագնապալի վիճակ չէ. բժիշկ-համաճարակաբան

«Հայաստանում սուր շնչառական վարակների մի փոքր ակտիվություն է նկատվում՝ համեմատած նախորդ շաբաթվա հետ, սակայն, եթե համեմատենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ՝ դեռ մի փոքր ցածր է շեմը»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության բժիշկ-համաճարակաբան Եվգենյա Խաչատրյանը։

«Հոսպիտալացումները, նախորդ տարվա համեմատ, գրեթե նույնն են։ Լաբորատոր հետազոտությունների արդյունքում՝ գրիպի վիրուսի  շրջանառություն դեռ չկա, գրիպի վիրուսի հարուցիչներ չեն հայտնաբերվել, սակայն հայտնաբերվում են այլ շնչառական վարակներ,  ինչպիսիք են՝ ռինովիրուսը, բոկավիրուսն ու կորոնավիրուսը, բայց, քանի որ Հայաստանը դեռ գտնվում է սեզոնի սկզբում, այո՛, կանխատեստվում է ակտիվության բարձրացում։ Իրականացվում է օրական մշտադիտարկում, տեղեկատվություն կտրամադրվի ընթացքի վերաբերյալ»,- ասաց նա։

Մասնագետի խոսքով՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում արձանագրվում են կորոնավիրուսային հիվանդության դեպքեր. վերջին 14 օրում Հայաստանում, համեմատած նախորդ 14 օրվա հետ, դեպքերի նվազում կա։

«Տագնապալի վիճակ չէ, մենք իրականացնում ենք մշտադիտարկում, տվյալները վերլուծվում են, ուղղակի պետք է զգոն լինել ու  կանխարգելիչ միջոցառումները, որ անընդհատ Առողջապահության նախարարությունը հորդորում է, կատարել՝ պատվաստվել սեզոնային գրիպի դեմ»,- նշեց բժիշկ-համաճարակաբանը։

Պատվաստանյութերը առկա են բոլոր պոլիկլինիկաներում, առաջնահերթ պետք է պատվասվեն ռիսկային խնբում գտնվող անձինք՝ հղիները, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաները, 65 տարեկանից բարձր անձինք, խրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք։

Խաչատրյանը կոչ է անում չզբաղվել ինքնաբուժմամբ, ինքնաբուժումը կարող է ավելի բարդացնել հիվանդի վիճակը, չօգտագործել հակաբիոտիկներ, հագնվել եղանակին համահունչ, քանի որ մրսածության գործոնը ևս նպաստում է, որ օրգանիզմը թուլանա։

«Եթե գտնվում եք ռիսկի խմբում՝ մարդաշատ վայրերում կրեք դիմակ, այն ինչ-որ չափով պաշտպանում է, օդափոխել տարածքները, ձեռքերը շուտ-շուտ լվանալ, օգտագործել շատ հեղուկ, այս ամենը հնարավորության չափով կկանխարգելեն հիվանդանալու, իսկ հիվանդալու դեպքում՝ ծանր ընթացի զարգացումը»,- հավելեց բժիշկ-համաճարակաբանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031