Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

«Մեր մտածածն էն ա, որ ասեք՝ վա՜յ, էս ի՞նչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջան ա․․»․մինչդեռ ադրբեջանցիները հնձել են կիրանցեցիների ցանած ցորենը, հանձնված տարածքում քեֆեր են անում․․․

Նա մեջբերել է Նիկոլ Փաշինյանի խոքսերը, ով հայտարարել էր, թե Կիրանցի պատը 3-րդ հանրապետության ամենամեծ հաջողությունն է, որովհետև, նրա խոսքով, դրանից Հայաստանը ստացել է «պետական սահման, խաղաղություն ու անվտանգություն, բայց` փոքր հատվածում»: Կիրանցում բնակիչների հետ հանդիպմանը Փաշինյանը հայատարել էր նաև․ «Մեր մտածածն էն ա, որ ասեք՝ վա՜յ, էս ի՞նչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջան ա․․»:
«Կիրանցի բնակիչներին հարցրի, թե իրենք սահմանի այդ հատվածում խաղաղություն, անվտանգություն զգո՞ւմ են։ Բնակիչներն ասացին, որ իրենք անհանգստություն և վտանգներ են զգում, քանզի ամեն օր տեսնում են Ադրբեջանին հանձնված տարածքում կանգնեցված Ադրբեջանի դրոշը, տեսնում են, որ այնտեղ ադրբեջանցի զինվորականներ են հայտնվում, ադրբեջանցիներն այդ տարածքում քեֆեր են անում։
Սահման դարձած պատի կողքին ապրող Կիրանցի բնակիչ Մհեր Ավալյանի ընտանիքն ամեն օր անհանգստությամբ է նայում սահմանազատման անվան տակ Ադրբեջանին հանձնված տարածքում կատարվողին։ Ադրբեջանին հանձնված 64 հեկտար վարելահողերում, ի տարբերության նախորդ տարվա, Կիրանցի բնակիչներն ադրբեջանական 2 հենակետերի արանքում հայտնված տարածքում ընդհանրապես աշնանացան չեն արել։ Այս ամառ ադրբեջանական կողմը թույլ չի տվել, որ այդ տարածքում մոտ 14 հեկտար հացահատիկը հնձելու համար Խերմիլի գյուղի միջով կոմբայն անցկացնեն, կոմբայնն այլ կերպ են անցկացրել։
Ադրբեջանցիներն իրենք են հնձել Խերմիլի գյուղի մոտակա տարածքում Կիրանցի բնակիչների ցանած մի քանի հեկտար ցորենի արտերը։ Սահմանազատումից, տարածքները հանձնելուց հետո Կիրանցում շատ քիչ թվով խոշոր եղջերավոր անասուններ են մնացել, մինչդեռ գյուղում թվով 14 կով պահողներ կային։ Քանի որ գյուղի արոտավայրերը հանձվել են Ադրբեջանին, անցյալ տարի Սևքարի անտառտնտեսությունը փշալարով փակել է Կիրանցից Ոսկեպար հատվածում գտնվող անտառը, Կիրանցը մնացել է առանց արոտավայրի», — գրել է Սարգսյանը։
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031