Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները կարելի է արժանապատվության դաս անվանել. Արշակ Կարապետյան

Համահայկական ճակատ շարժման և կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյանն անդրադարձել է Վրաստանի խորհրդարանական ընտրություններին, որը ներկայացնում ենք ստորև:

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները կարելի է արժանապատվության դաս անվանել, որ հարևան երկրի իշխանություններն ու ժողովուրդը տվեցին Արևմուտքին։ Դաս էին նաև հայ ժողովրդի համար, որը տեսավ, թե ինչպես պետք է պայքարել սեփական իրավունքների, արժեքների համար, չճկվել արտաքին ճնշումներից, տեր լինել վրաց ժողովրդի ազգային արժանապատվությանը։

Վրաստանի ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների նախնական արդյունքները։ Իշխող «Վրացական երազանք»-ը, ի հեճուկս արևմտյան ճնշումների, ստացավ քվեների 53,92 տոկոսը։ Իրենց արևմտամետ հռչակած ևս չորս ուժեր անցել են խորհրդարան՝ միասին 37 տոկոս հավաքելով։ Նախնական տվյալներով, «Վրացական երազանքը» կստանա 89 մանդատ՝ հնարավոր 150-ից։ Ի դեպ, «Վրացական երազանքը» բոլորովին էլ ռուսամետ չէ, ինչպես փորձում են ներկայացնել ընդդիմությունը, արևմտյան կառույցները։

Բայց նույնիսկ լինելով եվրոպամետ ուժ՝ «Վրացական երազանքը» արգելակներ և կարմիր գծեր ուներ, չէր կարող թույլ տալ ԼԳԲՏ քարոզչություն ու «սորոսական» խմբակների անպատիժ վակխանալիա իր երկրի տարածքում։ Չէր կարող թույլ տալ, որ վրացական երիտասարդությունը դաստիարակվի ոչ թե ազգային, այլ Արևմուտքից ներմուծված այլասերված բարքերով։

Ի տարբերություն Վրաստանի, մեր Հայաստանում այսօր իշխանության են արժանապտվության հետ որևէ առնչություն չունեցող դիլետանտներ, որոնց օրոք երկրում վխտում են արևմտյան գործակալները, մամուլով ու դպրոցներում ներդրվում են հայոց արժեքների հետ կապ չունեցող գաղափարներ, իշխանությունն էլ ամեն ինչ անում է հայ եկեղեցին, բանակը վարկաբեկելու համար։ Վրաստանում կատարվածը պետք է օրինակ լինի մեր ժողովրդի համար, թե ինչպես պայքարել արժանապատվության համար։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031