Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

Արարատ Միրզոյանը կմասնակցի՞ COP-29-ին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Իշխանական աղբյուրները հայտնում են, որ Արարատ Միրզոյանը մտադրություն ունի մասնակցել Բաքվում կայանալիք COP-29 կլիմայական համաժողովին։ Չնայած անցած ուրբաթ ՔՊ խմբակցության հետ փակ հանդիպման ժամանակ արտգործնախարարը հայտնել է, թե Բաքու կմեկնի մի պայմանով, որ Ադրբեջանը Հայաստանին գերիներ վերադարձնի: Ընդ որում, խոսքը ոչ թե Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին է, այլ՝ գերեվարված շարքային քաղաքացիների, այդուհանդերձ, արտգործնախարարը կողմ է՝ եթե անգամ չվերադարձնեն, ապա պետք է գնալ եւ այդ հարթակում բարձրաձայնել գերիների վերադարձի մասին։

Ի դեպ, Կազանում հայ-ադրբեջանական պատվիրակությունների հանդիպման ժամանակ Ալիեւը նախնական խոստում է տվել, որ կընդառաջի այդ պահանջին: Սրանով է պայմանավորված նաեւ այն, որ նախօրեին ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը խորհրդարանում հայտարարեց, թե առաջիկայում սպասվում է գերիների եւ անհետ կորածների հարցով հանդիպում ադրբեջանական կողմի հետ, սակայն ժամկետներ չնշեց։

Ալիեւն իր շահերից ելնելով է գնալու այդ քայլին, քանի որ իրեն պետք է, որ ՀՀ պաշտոնյաներից որեւէ մեկը ոտք դնի Բաքու, որպեսզի կարողանա ջարդուխուրդ անել այն իրողությունը, որ արցախցիների նկատմամբ էթնիկ զտում է իրականացրել եւ սպառնալիքներ է կիրառում Հայաստանի հասցեին։ Եթե էթնիկ զտում ենք իրականացրել եւ ուժի դիրքերից ենք խոսում Հայաստանի հետ, ինչպե՞ս է հայ բարձրաստիճան պաշտոնյան ժամանում Բաքու՝ հայտարարելու են ադրբեջանական քարոզիչներն ու իշխանությունը»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031