Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

Անգամ Կիմ Չեն Ընի մտքով նման ընտրական ռազվրատ չէր անցնի. Զոհրաբյան

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ժողովրդավարության «բաստիոն» Ստրասբուրգում էի, երբ եվրոչինովնիկների հետ տղեկացա, որ Հայաստանն Ընտրական օրենսգրքի իր նոր փոփոխություններով հավակնում է դառնալ տարածաշրջանի կայուն բռնապետությունը։ Ու մի պահ պատկերացրեցի, թե ինչ կլիներ, եթե Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ժամանակ իշխանությունը բերեր մի ընտրական օրենսգիրք, որը նույն իշխանությանը տար հնարավորություն, ընտրական արդյունքների ամփոփման փուլում, «վդրուգ» մտցնել արտակարգ կամ ռազմական դրություն, չեղյալ հայտարարել քվեարկության արդյունքներն ու հարմար մի իքս պահի՝ կազմակերպել նոր քվեարկություն։ Եւ քանի որ ես, որպես եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ, երկար տարիներ աշխատել եմ եվրոկառույցների ու հատկապես Վենետիկի հանձնաժողովի հետ՝ հայաստանյան օրենսդրության ժողովրդավարացման փաթեթների վրա, клянусь, միայն այս խայտառակ դրույթը բավարար կլիներ, որպեսզի տեղում ԵԽ Հայաստանի հարցով համազեկուցողներն արձանագրեին ժողովրդավարության աննախադեպ հետընթաց, Վենետիկի հանձնաժողովը սպառնալից հայտարարություն տարածեր, իսկ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական Վեհաժողովը Հայաստանին զրկեր ձայնի իրավունքից։
Էս անգամ, սակայն, թվարկածս դրվագներից եւ ոչ մեկը տեղի չունեցավ, ինչը հերթական ապացույցն է եվրոժողովրդավարության փտախտի։
Չէ, մի րոպե, պարզապես պատկերացրեք, որ Սերժ Սարգսյանը որոշեր խորհրդարանական ընտրության ընթացքում, մինչեւ ձայների հաշվարկի ավարտը, երբ հիմնականում արդեն պարզ է լինում ընտրական արդյունքը, տեսնելով, որ իշխանությունը պարտվում է, կասեցներ ընտրական գործընթացն ու հայտարարեր արտակարգ կամ ռազմական դրություն։ Պատկերացրեցի՞ք ինչ կանեին միջազգային կառույցներն ու հայաստանյան սորոսածին «քաղհասարակությունը»։ Չէ, մի պատկեցրացրեք, քանզի դա անպատկերացնելի է։ Հայաստանը տեղում կմտցնեին մի կալոդ սանկցիաների տակ ու ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովը մի երկարաշունչ բանաձեւ կերկներ՝ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների տոտալ հետընթացի մասով։
Հատկապես ընտրական եւ Սահմանադրական փոփոխության յուրաքանչյուր կետ, ստորակետ, վերջակետ ու բացականչական նշան, մենք մշտապես քննարկել ենք եվրոպական կառույցների, Վենետիկի հանձնաժողովի հետ եւ հանրահայտ Ջանի Բուքիքյոն, խոշորացույցն առած, «մայա ցեղի» ծածկագրերի նման, տառ-տառ վերծանել է նախկինների բարեփոխումների բոլոր փաթեթները։
Եւ հիմա Նիկոլն Ընտրական օրենսգրքի այս փոփոխություններով գնում է ընտրական տեռորի՝ ցանկացած գնով իր վերարտադրությունն ապահովելու՝ բռնապետական գործիքակազմերի ամրագրմամբ։ Հասկանալի է, որ Վրաստանում Արեւմուտքի ծրագրերի տապալումից հետո, եթե Նիկոլը որոշի ընդհանրապես ընտրություն չանել ու մի լուսապայծառ ընտրական առավոտ հայտարարել, որ հաղթում է այն ուժը, որի անվերապահ հաղթանակը ավետել է պայծառատես Լուսիկ ծյոծան, ժողովրդավարության բոլոր «բաստիոններն» ու Վենետիկի բաստիոնն էլ հետը, դա կհամարեն Հայաստանում ժողովրդավարության աննախադեպ պառադ։
Իսկ իրականում՝ նիկոլական Հայաստանը ագրեսիվ մետաստազներով գնում է իր վերջնանպատակին՝ դառնալ տարածաշրջանի թիվ մեկ բռնապետությունը, հետեւում թողնելով այնպիսի ավանդական բռնապետությունների, ինչպիսին Թուրքիան ու սուլթանական Ադրբեջանն է։
Հ.Գ. Տարբերակը մեկն է՝ Նիկոլը պիտի գնա»։
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031