Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

Ալիևը հպարտանում է, որ ստիպել է Փաշինյանին իր հայտնի` «Արցախը Հայաստան է և վե´րջ» կարգախոսը փոխարինել «Ղարաբաղն Ադրբեջան է» ձևակերպումով

Ադրբեջանի նախագահը նոյեմբերի 8-ի առիթով ծրագրային ելույթ է ունեցել, որտեղ, բացի ավանդական քարոզչական առաջնահերթություններից ու սպառնալիքներից, ստորացուցիչ բնույթի հայտարարություններ է հնչեցրել Հայաստանի իշխանության և նրա ղեկավարի հասցեին, գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Որքան էլ սպասելի էր, այնուամենայնիվ, բավականին տհաճ է, որովհետև այստեղ խնդիրը միայն նիկոլներն ու նրանց իշխանությունը չէ, սրանք նաև մեր երկրի ու ժողովրդի արժանապատվությանը հասցվող հարվածներ են:
Ալիևը հպարտանում է, որ ստիպել է Փաշինյանին իր հայտնի` «Արցախը Հայաստան է և վե´րջ» կարգախոսը փոխարինել «Ղարաբաղն Ադրբեջան է» ձևակերպումով:
Շարունակելով իր խոսքն Ադրբեջանի նախագահը հիշեցնում է, որ այս տարի էլ ստիպել է Փաշինյանին` հանձնել հայտնի 4 գյուղերը. սա էլ սրանց խոստացած «սահմանազատումը»:
Սպառնալիքների առումով, Ալիևը խոսում է Հայաստանի ապառազմականացման ու, այսպես կոչված, փախստականների Հայաստան վերադարձի մասին, ընդ որում` դա ակնհայտ սպառնալիքի լեզվով է հնչում:
Սա է փաշինյանական քաղաքական կուրսի ծանր հետևանքը` հայաստանյան իշխանության շողոքորթության, անվերջ զիջողականության պատրաստակամության, գլխիկորության, ադրբեջական քաղաքական գծի շրջանակներում գործելու պայմաններում, Ալիևը հոխորտում է, շանտաժի գնում, սպառնում և անարգում հայաստանյան քաղաքական վերնախավին:
Յուրաքանչյուր պարտություն, զիջում, անարժանապատվություն դրսևորում մեր գլխին նոր պատերազմ ու պարտություն է բերելու:
Փաշինյանական իշխանության ամոթալի էջը պետք է փակել, հակառակ դեպքում սրանք մեր ժողովրդի գլխին նոր ողբերգություն և բռնի տեղահանություն են բերելու:
ՀԳ. Ալիևի նյարդային ջղաձգումները պատահական չեն, նրանք լավ գիտեն ու տեսել են, թե ինչ է լինում, երբ գլուխ է բարձրացնում գաղափարական հայը»,-գրել է Աբրահամյանը։
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031