Skip to main content

Ժամանակն է հրաժարվել քաղաքական պրիմիտիվիզմից՝ «խորհրդարանակա՞ն, թե՞ փողոցային պայքար». այս պարագայում թե´ մեկը, թե´ մյուսը կտան զրոյական արդյունք. Վահե Հովհաննիսյան | Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» | ՀՀ կառավարչին ու իր թիմին ընդամենը մեկ բան է վերապահվել՝ ապահովել ադրբեջանական զավթnղական քաղաքականության փափուկ ընթացքը. Տիգրան Աբրահամյան | Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան

Լրահոս

«Գոյ» թատրոնի փակ դռան դիմաց Մարինե Պետրոսյանը խաղացել է բացօթյա ներկայացում

Երեկ՝ նոյեմբերի 24-ին, «Գոյ» թատրոնի մուտքի դիմաց դերասանուհի Մարինե Պետրոսյանը՝ «Պատրանք և իրականություն» բացօթյա մոնոներկայացմամբ ներկայացավ հանդիսատեսին:

«Շնորհակալ եմ, որ ձեր կյանքից մի քիչ տվել եք, որպեսզի ներկա լինեք, որովհետև այս ներկայացումը հենց դրա մասին է: Աշխարհն ունի իր տարածքը և ժամանակը: Իմ մարմինը դա ես եմ և փորձել եմ այս ներկայացումով, որն իմպրովիզացիա է, իմ մարմնում ունենալ իմ անձնական տարածքը և ժամանակը: Ավանգարդ պար է, կոչվում է Բուտտո, սկզբում այն ուղղակի պարի տեսակ է եղել, հետո ճապոնացիներն ավելացրել են տարածություն, դարձել է Բուտտո: Գիտակցությամբ կամ ենթագիտակցությամբ զգալ քո անձնական ժամանակը ու դրա մեջ գոյել»,- ներկայացումից առաջ հանդիսատեսին ասաց Մարինե Պետրոսյանը:

Հիշեցնենք, նոյեմբերի 25-ին, ժամը 15:00-ին, Վարչական դատարանում տեղի կունենա կարևոր դատական նիստ։ Այս մասին տեղեկանում ենք «Գոյ» թատրոնի ֆեյսբուքյան էջում տարածած հայտարարության միջոցով:

«Այս գործընթացը ոչ միայն իրավական, այլև մշակութային արժեքների և ստեղծագործական իրավունքի պաշտպանության հարց է։

«Գոյ» թատրոնը որպես հայկական արվեստի կարևորագույն կենտրոն` կանգնած է իր գոյատևման համար պայքարի ճանապարհին։ Մենք համոզված ենք, որ այս նիստը ոչ միայն մեր, այլև ամբողջ հայկական մշակույթի համար է՝ որպես ազգային և ինքնատիպ թատրոնի իրավունքների պաշտպանություն»,- նշված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ կառավարության որոշմամբ «Գոյ» թատրոնը միավորվել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, սակայն «Գոյ» թատրոնի դերասանական ու ստեղծագործական կազմը դեմ է այդ միավորմանը, իրենք ուզում են որպես առանձին թատրոն հանդես գալ, չեն ուզում գնալ ու աշխատել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում։ Նրանք միավորման վերաբերյալ կառավարության որոշումը վիճարկում են դատարանում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031