Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

Երևանը հերքել է Բաքվում ԱՄՆ դեսպանի հայտարարությունը

Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան Մարկ Լիբբին օրերս հայտարարել էր, որ Երևանն ու Բաքուն՝ Վաշինգտոնի ակտիվ աջակցությամբ, աշխատում են անդրսահմանային գետերի ջրային ռեսուրսների կառավարման ինտեգրված սխեմայի ստեղծման ուղղությամբ:

Բաքվում ԱՄՆ դեսպանի հայտարարության շուրջ պարզաբանումներ ստանալու համար «Արմենպրես»-ը հարցումներ էր ուղարկել Հայաստանի արտաքին գործերի և շրջակա միջավայրի նախարարություններ։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հայտնել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև անդրսահմանային գետերի ջրերի կառավարման ոլորտում պաշտոնական համագործակցություն չկա։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև անդրսահմանային գետերի ջրերի կառավարման ոլորտում պաշտոնական համագործակցություն առկա չէ»,-նշել են շրջակա միջավայրի նախարարությունից՝ միաժամանակ հավելելով, որ  ԱՄՆ ՄԶԳ-ի (Միջազգային զարգացման գործակալություն) կողմից ֆինանսավորվող «Հայաստանում ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագրի շրջանակներում մշակվում է Հարավային ջրավազանային կառավարման տարածքի 2025-2030 թվականների պլանը և գետերի ծանրաբեռնվածության հաշվարկման գործիքը։

«Արդիականացման ընթացքում է Ախուրյան գետի վրա գտնվող 2 հիդրոլոգիական դիտակետ, նախատեսվում է արդիականացնել նաև Արաքս-Սուրմալու հիդրոլոգիական դիտակետը››,-եզրափակել են նախարարությունից:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ևս շեշտել է, որ անդրսահմանային գետերի ջրերի կառավարման ոլորտում Ադրբեջանի հետ պաշտոնական համագործակցություն առկա չէ, միևնույն ժամանակ հայտնել, որ իր տեղեկություններով թեմայի շուրջ շփումներ տեղի են ունեցել երկու պետությունների հասարակական կազմակերպությունների միջև։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև անդրսահմանային գետերի ջրերի կառավարման ոլորտում պաշտոնական համագործակցություն առկա չէ: Հայաստանի Հանրապետությունը իրականացնում է միջազգային և տարածաշրջանային համագործակցություն շրջակա միջավայրի պաշտպանության, այդ թվում՝ ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում շահագրգիռ երկրների հետ, որոնք հանձնառու են բարեխիղճ ու կառուցողական կերպով իրագործելու միջազգային իրավունքից, այդ թվում՝ բնապահպանական կոնվենցիաներից բխող իրենց պարտավորությունները: Մասնավորապես, Հայաստանն արդյունավետ կերպով համագործակցում է հարևան Վրաստանի, Իրանի, ինչպես նաև Թուրքիայի հետ անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ԱԳ նախարարության տեղեկությունների համաձայն՝ թեմայի շուրջ շփումներ տեղի են ունեցել երկու պետությունների հասարակական կազմակերպությունների միջև», — նշված է ԱԳՆ-ի պատասխանում:

Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան Մարկ Լիբբին Բաքվում կայացած COP-29 համաժողովի ժամանակ  հայտարարել էր, որ Երևանն ու Բաքուն՝ Վաշինգտոնի ակտիվ աջակցությամբ, աշխատում են անդրսահմանային գետերի ջրային ռեսուրսների կառավարման ինտեգրված սխեմայի ստեղծման ուղղությամբ:

«Ադրբեջանի և Հայաստանի հիդրոլոգների և ինժեներների մի խումբ՝ ԱՄՆ-ի ակտիվ աջակցությամբ, աշխատում է անդրսահմանային գետերի ջրային ռեսուրսների կառավարման ինտեգրված սխեմայի վրա», — ասել էր Լիբբին։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031