Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

Եթե Փաշինյանն իր զրոյական կետից չսկսեր և բանակցեր «Մադրիդյան սկզբունքներով», այսօր կունենայինք Արցախ՝ Լաչինի միջանցքով, բաց հարաբերություններ՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ. Օսկանյան

Քննարկումները շարունակվում են Փաշինյանի՝ վերջերս արած այն հայտարարության շուրջ, որ 1994 թվականից Արցախի շուրջ բանակցությունները միտված են եղել Արցախը թողել Ադրբեջանի կազմում։ Այս մասին Ֆեյսբուքում հրապարակած տեսանյութում ասաց նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

«Փաշինյանը հրավիրեց նախագահներին բանավեճի, որտեղ իբր պետք է ապացուցեր իր ճշմարտացիությունը, նախագահները մերժեցին, դրանից հետո ես ինքս ձեռնոց նետեցի Փաշինյանին, այդ դեբատը անելու՝ ելնելով նրանից, որ ես  իսկապես լավատեղյակ եմ այս խնդրից. Դեմիրճյանի ժամանակ  այդ բոլոր բանակցություններին եղել եմ մասնակից,  Քոչարյանի ժամանակ նույպես, դրանից հետո շատ բան չի փոխվել: Պարզվում է, Փաշինյանը չի ընդունել, բայց եթե ընդուներ, ես ներկայանալու էի այդ բանավեճին՝ այս փաստաթուղթը  ձեռքիս: Սա Մադրիդյան սկզբունքների փաստաթուղթն է, որը Մինսկի խմբի համանախագահներն են ներկայացրել 2007 թվականի դեկտեմբերին Մադրիդում ԵԱՀԿ նախարարների խորհրդի ժամանակ։ Այս փաստաթուղթը բովանդակային-բանակցային առումով կուլմինացիոն փաստաթուղթ է: Փաշինյանը, որ ասում է՝ միտված են եղել Արցախը թողել, ուրեմն այդ կուլմինացիոն փաստաթղթի մեջ դա ամրագրված լիներ չէ՞ դա, բայց ճիշտ հակառակն է, ոչ միայն  չի ամրագրվել, այլ հակառակն է՝ ամրագրվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,- ասաց Օսկանյանը։

Վերջինս ներկայացրեց փաստաթղթի բովանդակությունը:

«Ես ներկա էի այդ մադրիդյան հանդիպմանը՝ որպես արտգործնախարար: Այնտեղ համանախագահների, արտաքին գործերի նախարարների մակարդակով՝ Ֆրանսիա, Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, ասացին՝ միջազգային հանրություն, նայեք, սա մեր վերջնական առաջարկն է Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման առումով, գտնում ենք, որ այս փաստաթղթի հիման վրա պետք է լինի հարցի կարգավորումը, այսինքն, ինքնորոշման իրավունքի վրա, և սա միակ փաստաթուղթն է, որը Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացվել է՝ դրվելու ԵԱՀԿ դեպոզիտարիայում։ Եվ սա այն փաստաթուղթն է, որ  Հայաստանն ու Ադրբեջանն ընդունել են որպես բանակցային հիմք: Սա չի ստորագրվել, բայց բանակցային հիմք է ընդունվել: Փաշինյանն իսկապես, ճիշտը չի ասում, մեղմ ասած, ստում է, Փաշինյանը մեր ժողովրդի աչքին նայելով՝ խաբում է։ Այս սկզբունքներն  ասում են, որ Լեռնային Ղարաբաղն իրավունք ունի իր կարգավիճակը որոշելու քվեարկությամբ, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ինքն իրավունք ունի հանրաքվեի միջոցով որոշել իր ճակատագիրը: Սա Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրն էր այդ օրերին, այն իսկապես, խաղաղության պայմանագիրն էր։

Փաշինյանը, եթե իր զրոյական կետից չսկսեր բանակցությունները, շարունակություն տար այս փաստաթղթին, մենք այսօր կունենայինք Արցախ՝ Լաչինի միջանցքով, կունենայինք Հայաստան-Ադրբեջան նորմալ հարաբերություններ՝ բաց սահմաններով, կունենայինք Հայաստան-Թուրքիա նորմալ հարաբերություններ՝ բաց սահմաններով: Սա է փաստը, սա է իրականությունը։ Բայց Փաշինյանն, իսկապես, սխալվել է, և այդ սխալների արդյունքում նա ստացել է այն, ինչ որ այսօր մենք ունենք։ Փաշինյանը գլխավոր և՛ մեղավորն է, և՛ պատասխանատուն է Ղարաբաղի կորոստի համար, այստեղ երկու կարծիք չի կարող լինել, այդ դեբատի ժամանակ ես սրա վրա էի հիմնվելու ընդամենը:  Արդեն տարուց ավելի է մեր գերիները Բաքվի բանտում են, երկրորդ տարին է, ինչ-որ խաղաղության պայմանագրի բանակցություններ են գնում, երկրորդ տարին է արդեն, Թուրքիայի հետ բանակցություններ են վարվում, ես չեմ կասկածում, որ մեր բոլոր տղաներն էլ վերադառնալու են, Փաշինյանը միգուցե ինչ-որ փաստաթուղթ ստորագրի,  Թուրքիայի հետ սահմաններն էլ կբացվեն, բայց դա մեզ սփոփանք չի տալու։ Այդ բոլորը Փաշինյանը ներկայացնելու է որպես ինչ-որ դրական արդյունքներ, բայց Փաշինյանը պետք չէ մոռանա, որ այդ բոլորը եղել են՝ ի հաշիվ Ղարաբաղի կորստի, իր սխալների արդյունքում կորցրել է Լեռնային Ղարաբաղը, կորցրել է մեր հայրենիքի մի կարևոր մասը և նման մանիպուլյացիաներով ինքը հարցը թաղում է: Դա քո պատասխանությունն է, քո պատճառով են  այս մարդիկ այստեղ, նրանք ուզում են իրենց տները վերադառնալ, և դրա հնարավորությունը կա, ես արդեն մի տարի է հանձնախմբի աշխատանքների արդյունքով կարող եմ ասել, որ միջազգային հանրությունը պատրաստ է այդ հարցը օրակարգ բերելու, մնում է, որ Հայաստանի իշխանությունները պաշտպանեն այդ խնդիրը, փորձեն օրակարգ բերել»,- ասաց Օսկանյանը:

Նրա խոսքով, Փաշինյանը սպառել է իրեն և ժամանակն է, որ հեռանա:

«Փաշինյանն իրեն սպառել է, ժողովուրդը հոգնել է պարտություններից, կորուստներից, նվաստացումից,  չարաշահումներից, տարաբնույթ այս լկտիություններից, որ տեսնում են իշխանությունների կողմից,  ժողովուրդը հոգնել է այս մանիպուլացիաներից, բաժան-բաժան լինելուց, իրենց հարևանների հետ ինչ-որ քաղաքական այս տարակարծությունների մեջ լինելուց: Ժամանակն է, որ մենք մեզ վերագտնենք, ժամանակն է, որ Փաշինյանն իսկապես մտածի իր գնալու մասին, դա իսկապես լավագույն  Նոր տարվա նվերը կլինի հայ ժողովրդի համար»,- ընդգծեց Փաշինյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031