Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

Եթե տատիկ-պապիկները կարողանում են թոռների հետ սկայպով խոսել, ինչու համակարգչային այլ գործողություններ չեն կարող անել. Փաշինյան

Մեզ մեղադրում են վճռականության պակասի մեջ, որովհետև ժամանակը գալիս դա է ապացուցում։ Ես հիշում եմ, որ անկանխիկ թոշակ ստանալն ինչքան քննարկումների տեղիք տվեց: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Այն ժամանակ ասում էին թոշակառուն ո՞նց է քարտից օգտվելու, ես էլ փաստարկ էի բերում, ասում եմ, ես գնում եմ հեռավոր մի գյուղ, տեսնում եմ համակարգիչը դրած  տատիկի կամ պապիկի դեմը, ասում եմ տատիկ-պապիկ, այս համակարգիչն ինչի համար է, ասում են թոռներիս հետ ենք խոսում սկայպով կամ չգիտեմ ինչ։ Եթե տատիկ-պապիկը կարող են թոռների հետ սկայպով խոսեն, ինչու համակարգչային այլ գործողություններ չեն կարող անել։

Հիմա ես ուզում եմ ձեզ մի դեպք պատմել, որը կապված է այս դահլիճում տեղի ունեցած մեր քննարկումների հետ։ Ես հիշում եմ, երբ որ մենք, ես էլ պնդում էի, ասում էի, որ բոլոր թոշակները պետք է տալ անկանխիկ եղանակով։ Եկան տեղեկանքներ, տեղեկանքներ, տեղեկանքներ, տեղեկանքներ, որ 70, թե 75-ից, թե 80 տարեկանից բարձրներին չի կարելի անկանխիկ տալ, իրենց պետք է կանխիկ տալ, որովհետև չեն կարող ստանալ, դե լավ, ասեցի մեր հարգելի փորձագետներն այսքան գրում են, ես էլ լսում եմ այդ կարծիքը։ Այս վերջերս ստանում եմ քաղաքացուց նամակ։ Գրում է 85 տարեկան մի թոշակառու, ընդ որում ձեռագիր է գրած, սկան արած: Իմաստն այն էր, որ ինքը չի կարողացել գնալ թոշակը ստանալ, թոռնիկին  է ուղարկել, թոռնիկին չեն տվել, ասել են  պապիկը պիտի գա, տղեկանք տա։ Ասում եմ, հիշու՞մ եք, որ ասում էի քարտը պիտի իր տանն իր մոտ դրած լինի, քանի տարեկան է, էական չի, թող իր քարտի վրա նստի գումարը, ինքը կորոշի ում տա, եթե իրեն կանխիկ պետք է, կասի իջիր բանկոմատից կանխիկացրու, կամ էլ գնա առևտուր արա:

Եվ հետևաբար, ես առաջարկում եմ հիմա կայացնենք այդ որոշումը, կանխիկ թոշակ ընդհանրապես չլինի»,- ասել է  Փաշինյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031